ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 36-ամյա կնոջը դանակահարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2018թ. հունվարի 22-ին՝ ժամը 13:20-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, աջ կոնքազդրային հոդի վերին երրորդի կողմնային մակերեսի, աջ գոտկային մակերեսի, կրծքավանդակի աջ կեսի ստորին հատվածի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել քաղաքացուհի Ի.Կարապետյանը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Նախնական տվյալներով՝ 36-ամյա կնոջը նշված վնասվածքները պատճառվել են Երևանում գործող հյուրանոցային համալիրներից մեկի ճաշարանում՝ ամուսնու եղբոր կողմից։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ և հաշվառված է «շիզոֆրենիա պարանոիդ ձևով» ախտորոշմամբ։
Հանցագործության գործիք հանդիսացած դանակը հայտնաբերվել է։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15