Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը և համապատասխան այլ ստորաբաժանումները շարունակում են մայրաքաղաքում անօթևան և մուրացիկ անձանց հայտնաբերման, նրանց սոցիալական և այլ օգնություն ցուցաբերելու աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի ընթացքում հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 23 անչափահաս, որոնց խնդիրները քննարկվել են խնամակալության հանձնաժողովների կողմից և ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ժամանակավոր կացարան է տեղափոխվել չափահաս տարիքի 171 անօթևան, որոնցից 18-ը՝ մուրացկանությամբ զբաղվողներ: Անօթևաններից 139-ը մայրաքաղաքից են, 30-ը՝ մարզերից, 2-ը՝ արտասահմանից: Նրանցից 17-ը ազատազրկման վայրերից ազատ արձակված անձինք են, 51-ը՝ հաշմանդամություն ունեցող: Կատարված աշխատանքների արդյունքում 25 անօթևան տեղափոխվել է պետական խնամակալական հաստատություններ: Փաստաթղթավորվել է (քաղաքացիություն և անձնագրեր ստացել) 35 անօթևան մարդ, վերականգնվել է 16-ի թոշակավորման խնդիրը, 17-ը տեղավորվել են աշխատանքի:
Ներկայում ժամանակավոր կացարանում բնակվում են 100 անօթևաններ, որոնցից 12-ը հոգեկան առողջության խնդիրներ ունեն, 25-ը ենթակա են տեղավորման պետական խնամակալական հաստատություններում, այդ թվում 14-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01