2008 թ. մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացված քննչական գործողություների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումներին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը տարիներ շարունակ նույն պատասխանն է տալիս. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննվել մարտի 1-ի զանգվածային անկարգությունների եւ 10 անձանց մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը»:
Այս առնչությամբ ՀՔԱՎ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Նախաքննության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջադրած առանձին հարցերին, որոնք կոնկրետ պատասխաններ են ենթադրում, ՀՔԾ-ն հրաժարվում է պատասխանել՝ դրանք համարելով նախաքննական գաղտնիք:
Հիշեցնենք, որ 2016 թ.-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկել էր հարցաքննել ներկայիս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որը 2008 թ.-ին ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետն էր, եւ մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ 2011 թ.-ին 1in.am-ին տված հարցազրույցում իրարամերժ պատասխաններ էր տվել: ՀՔԾ-ն բավարարվել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությունը քրեական գործին կցելով:
2017 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությանն ուղղված հարցմամբ տեղեկատվություն էինք հայցել 2008 թ. մարտի 1-ի 10 զոհերի մահվան գործով 2017թ. ընթացքում իրականացված քննչական գործողությունների վերաբերյալ, մասնավորապես՝ թե քանի փորձաքննություն, հարցաքննություն, քննչական փորձարարություն ու օպերատիվ-հետախուզական միջոցառում է իրականացվել:
Թե ինչպես է իրականացված քննչական գործողությունների քանակը նախաքննական գաղտնիք համարվում, պարզ չէ, իսկ ՀՔԾ-ն շարունակում է կոնկրետ հարցերին վերացական պատասխաններ տալ»:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01