Բարձրագույն կրթության ոլորտում 2018 թվականին կառուցվածքային, կառավարչական և մի շարք այլ փոփոխություններ են իրականացվելու։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։
«Բարձրագույն կրթության առաջիկա մարտահրավերներից է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նոր ակտերի ընդունումը: Նախատեսվում է իրականացնել բարձրագույն կրթության բարեփոխումներ` մասնավորապես կառուցվածքային, կառավարչական, ֆինանսավորման, ընդունելության, դասավանդման և բովանդակության որակի, կրթություն-գիտություն և տնտեսություն կապի, կրթության միջազգայնացման և այլնի ուղղությամբ»,- նշում են նախարարությունից։
Բուհերի ֆինանսական կառավարման գործառույթները գիտական խորհրդից անցնելու են կառավարման խորհրդի, բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգն ավելի է կատարելագործվելու և գործարկվելու է՝ բուհական և ազգային մակարդակներում։ Այսուհետ լինելու է պաշտոնական տեղեկատվության տրամադրում(վիճակագրություն, հաշվետվություն, այդ թվում գործունեության հիմնական ցուցանիշներ և այլն)՝ բարձրագույն կրթության և հետազոտությունների համակարգի կառավարման և մշտադիտարկման մասին։
Բարձրագույն կրթության ֆինանսավորման և ընդունելության բարեփոխումների համար պետք է իրականացնել բուհերի ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիա, մասնավորապես վարձերով պայմանավորված մասնաբաժնի կրճատում։
«Բուհերի ֆինանսավորման կայունացման նպատակով անձեռնմխելի ֆոնդեր պետք է ձևավորվեն։ Պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացման սկզբունքները ենթակա են վերանայման և անհրաժեշտ է փոփոխում՝ ներդնելով բազային, կրթաթոշակային և մրցակցային (առաջադիմություն, կարիքավորություն, գերակա մասնագիտություններ) ֆինանսավորման մեխանիզմներ՝ հիմնված արդյունավետության ցուցանիշների վրա:
«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության բնագավառում կրթության կազմակերպման, իրավակազմակերպական, ֆինանսական հարաբերությունների հստակեցմամբ, անկախ բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական ձևից ու կարգավիճակից, նրանց ակադեմիական, կառավարման, ֆինանսական հարաբերությունների ընդհանուր սկզբունքների, պայմանների և պահանջների հստակ սահմանման և ապահովման, ինչպես նաև՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում առկա հակասությունների կարգավորման անհրաժեշտությամբ:
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01