Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախաարտադրական փուլում Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը: Լիդիանի այս ձեռքբերման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լիդիանի Ամուլսարի ծրագիրն առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է աշխարհում, որը ստացել է նախաարտադրական սերտիֆիկատ՝ Օրենսգրքում 2016 թվականին կատարված փոփոխություններից հետո, որոնք ներառում են ավելի խիստ աուդիտորական ուղեցույցներ:
Լիդիանի Ամուլսարի ծրագիրը նախաարտադրական սերտիֆիկատ ստացած հինգերորդ ծրագիրն է աշխարհում և առաջին հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանում, որ սերտիֆիկացում է անցել Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի կողմից:
Ամուլսարի ծրագրի աուդիտի զեկույցի հաշվետվությունը Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտին է ներկայացվել երրորդ կողմ հանդիսացող պրոֆեսիոնալ աուդիտի կողմից 2017 նոյեմբերին: Աուդիտը գնահատել էր Ամուլսարի ծրագիրի համապատասխանությունը Ինստիտուտի նախաարտադրական ուղեցույցի չափանիշներին: Հունվարի 18-ի Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայն անկախ աուդիտի արդյունքների, Լիդիանը համապատասխանում է Ցիանիդի օրենսգրքի նախաձեռնության սկզբունքներին և պրակտիկային:
Ամուլսարի ոսկու հանքը ստացել է պայմանական սերտիֆիկատը և պետք է ևս մեկ աուդիտ անցնի՝ ցիանիդի առաջին ներմուծման պահից հետո մեկ տարվա ընթացքում, որպեսզի գնահատվի ծրագրի համապատասխանությունը Ցիանիդի Օրենսգրքին արդեն արտադրական փուլում: Այնուհետև, Ամուլսարի ոսկու հանքում իրականացվելու է աուդիտ՝ ամեն երեք տարին մեկ՝ գնահատելու Ծրագրի շարունակական համապատասխանությունը Ցիանիդի օրենսգրքի պահանջներին:
Ցիանիդի օրենսգիրքը կամավոր նախաձեռնություն է այն ընկերությունների համար, որոնք ներգրավված են ցիանիդի միջոցով ոսկու և/կամ արծաթի արտադրության մեջ, զբաղվում են ցիանիդի արտադրությամբ կամ տեղափոխությամբ: Օրենսգիրքը մշակվել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի շրջանակներում՝ բազմաշահառու խմբի կողմից:
Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը ստեղծվել է Ցիանիդի օրենսգիրքը համակարգելու, դրա ներդրումը ապահովելու, իրականացումը գնահատելու և սերտիֆիկացման գործընթացը կառավարելու համար:
Օրենսգրքի նախաձեռնության անդամ հանդիսացող հանքարդյունաբերական ծրագրերի մանրամասն ցուցակը, ինչպես նաև Ցիանիդի օրենսգրքի ամբողջական տեքստը և կանոնակարգող ու ադմինիստրատիվ փաստաթղթերը հասանելի են Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի կայքում:
19:49
19:24
19:09
14:33
14:00
14:09
13:24
13:05
12:46
12:25
12:07
11:16
10:46
10:22
10:02
17:53
17:36
17:18
17:03
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45