Եթե գործարքները ճիշտ եւ ամբողջական փաստաթղթավորվեն, ապա հարկերի հաշվարկման առումով խնդիրներ եւ ռիսկեր չեն արձանագրվի: Այս մասին նշել է ՊԵԿ-ի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը:
ՊԵԿ-ից հայտնում են, որ նախորդ տարվանից մեկնարկած ՊԵԿ-բիզնես երկխոսության արդյունքում, ըստ խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի, արձանագրվել է իրացման շրջանառությունների եւ վճարված հարկերի ավելացում. «Թեպետ որոշ տնտեսվարողներ էականորեն բարելավել են հարկային վարքագիծն, այնուամենայնիվ, ռիսկեր դեռ կան: Ծախսերի ուռճացում, թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրում, ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, չգրանցված աշխատողներ. սրանք այն հիմնական խնդիրներն են, որ բնորոշ են գրեթե բոլոր ոլորտներին»:
Սուպերմարկետների եւ մանրածախ առեւտրով զբաղվողների մոտ արձանագրվել է իրացման շրջանառությունների թերհայտարարագրում, ալյուրի արտադրության ոլորտում՝ առանց փաստաթղթի ցորենի ձեռքբերում գյուղմթերք արտադրողներից, որոնք նույնպես իրացվել են առանց փաստաթղթի:
Հրուշակեղենի, թռչնի մսի, ձվի, մսամթերքի, կաթնամթերքի արտադրության ոլորտում արձանագրվել է արտադրական նորմերի ուռճացում, պարենային ապրանքների ներմուծման բնագավառում հարկային հաշիվներով գների խախտում, չգրանցված աշխատողների ռիսկեր եւ այլն:
Կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակելու է հարկային վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումները: Տնտեսվարողների հավաստմամբ նման ձեւաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս համատեղ քննարկել խնդիրները: Հարկային վարքագիծը չշտկած տնտեսվարողներին ՊԵԿ-ը հորդորում է ինքնուրույն հայտարարագրել պակաս վճարված հարկերը՝ զերծ մնալով հսկողական միջոցառումներից:
Երկխոսության ձեւաչափով բիզնեսի հետ քննարկումները շարունակվում են:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02