ՀՀ կառավարությունը պատրաստվում է կրկին փոփոխություններ իրականացնել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում՝ ոլորտն ավելի հրապարակային դարձնելու նպատակով։ Վաղվա նիստում գործադիրը պատրաստվում է հավանություն տալ փոփոխությունների նախագծին։
Ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակին առնչվող մի շարք հարցեր հստակ սահմանված են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտով: Հայաստանն անցած տարի ներկայացրել է ԱՃԹՆ-ին թեկնածության հայտ և թեկնածու երկիր է: ԱՃԹՆ-ի ստանդարտի իրականացման նպատակն է՝ հանքարդյունահանող ոլորտին վերաբերող ամբողջական տեղեկատվության հրապարակային դարձնելը՝ ապահովելով ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խթանելով մրցակցային կառավարումն ու վերահսկողությունը:
ԱՃԹՆ-ին անդամակցող երկրները պարտավորվում են հրապարակել ամենամյա զեկույցներ, որոնք պետք է ներառեն ամբողջական տեղեկատվություն պետության կողմից տրված թույլտվությունների, արդյունահանման ծավալների, պետությանը վճարված հարկերի և վճարների, ոլորտից ստացված եկամուտների տեղաբաշխման, սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ:
ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջներից է նաև հարկային մարմնի կողմից ընդերքօգտագործողների կողմից հարկերի վճարման վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, և փաթեթում ներառվել է նաև Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը:
Ըստ այդմ՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների համար պարտավորություն կսահմանվի՝ իրենց պաշտոնական կայքում, մամուլում կամ էլեկտրոնային այլ եղանակով հրապարակել արդյունահանման տարեկան ծավալների վերաբերյալ տեղեկատվություն, լիազոր մարմին և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել հրապարակային հաշվետվություններ, և այլն։
Հարկային մարմինն իր պաշտոնական կայքում պետք է հրապարակի հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցած հարկ վճարողների ցանկերը, պետական բյուջե 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկ և 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկ վճարողների ցանկերը, և այլն։
Ի դեպ, հանք շահագործողների և պետական մարմինների հաշվետությունները հետագայում կհամադրվեն կառավարության կողմից վարձվող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որն այդ վերլուծության արդյունքում կտա հանրային զեկույց:
«Սա թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվությունը հանրության համար դարձնել առավել բաց և հասանելի, ինչն էլ կնպաստի ոլորտի շարունակական բարելավմանը: Այս նախագծերով սահմանված փոփոխությունների իրականացումն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ներդնել թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ, որի արդյունքում միայն, 2019 թվականին անցնելով միջազգային վավերացման գործընթաց, կկարողանա ճանաչվել ԱՃԹՆ-ի ստանդարտին համապատասխանող երկիր»,- նշված է կառավարության որոշման նախագծում։
19:49
19:24
19:09
14:33
14:00
14:09
13:24
13:05
12:46
12:25
12:07
11:16
10:46
10:22
10:02
17:53
17:36
17:18
17:03
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45