Մենք լավ չենք հասկանում թուրքական կողմի պահանջը՝ որևէ քայլ կատարելու, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին պատասխանելով Թուրքիայի ներկայացուցչի հարցին՝ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«2008 թվականին՝ իմ ընտրվելուց հետո, ես նախաձեռնեցի հայ-թուրքական բանակցությունների հրապարակայնացում և արդյունքում հանդիպումներ տեղի ունեցան Թուրքիայի նախագահի և իմ միջև։ Բանակցությունները ինտենսիվորեն շարունակվեցին և մենք Շվեյցարիայում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների, արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ստորագրեցինք երկու փաստաթուղթ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին», - ասաց նախագահը։
Նա հիշեցրեց՝ այդ փաստաթղթերում շատ հստակ ամրագրված է, որ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների։
«Բայց, ցավոք, արձանագրությունները ստորագրելուց հետո թուրքական կողմը մշտապես փորձում է նախապայմաններ առաջ քաշել։ Մենք միջազգային պրակտիկայում այդպիսի օրինակի չենք հանդիպել։ Բոլոր պայմանները բանակցվում են մինչև փաստաթուղթ ստորագրելը։ Իսկ փաստաթուղթ սոտրագրելուց հետո տարրական բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները։ Մենք հիմա արդեն 9 տարի անց նորից լսում ենք թուրքական կողմից ինչ-որ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն», -ասաց ՀՀ նախագահը։
Նա նաև հարց բարձրացրեց՝ արդյոք երկրների միջև հարաբերություններ հաստատելը պետք է ուղեկցվի ինչ-որ ժեստերով, զիջումներով։
«Փաստաթղթում շատ հստակ ամրագրված է՝ հաստատել հարաբերություններ, այնուհետև անդրադառնալ երկու երկրների միջև եղած բոլոր կնճռոտ հարցերին։ Իսկ թուրքական կողմը նախապայմաններ է առաջադրում։ Մենք երբեք որևէ նախապայման չենք կարող ընդունել։ Այո՛, Թուրքիան հզոր պետություն է, հսկայական պոտենցիալ ունի, և Հայաստանի պոտենցիալը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ։ Եթե այդպես լինի, ապա Թուրքիայից շատ ավելի հզոր երկրներ կան՝ բնակչության և տնտեսական առումով։ Այդ հզոր երկրներն էլ պետք է Թուրքիայի հետ խոսեն ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզվով։ Կարծում եմ, որ թուրքական իշխանությունները այդպիսի մոտեցում երբեք չեն ընդունի։ Այդպես էլ մենք չենք ընդունում այդպիսի մոտեցումներ», - ընդգծեց նախագահը։
Նա հիշեցրեց՝ մինչև գարուն այդ արձանագրությունները Հայաստանի կողմից առ ոչինչ են հայտարարվելու։
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ թուրքական կողմը տարածաշրջանում փխրուն կայունությունը պահպանելու համար հրաժարվի իր կողմնակալ դիրքորոշումից և միանշանակ Ադրբեջանին սատարելու քաղաքականությունից», - եզրափակեց ՀՀ նախագահը։
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01