Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում իր ելույթից հետո ագրեսիվ հարց հնչեցնող ադրբեջանցի պատգամավորին հանդարտ լինելու, հանգստանալու և փաստերը չխեղաթյուրելու կոչ արեց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցնելու հնարավորություն ստացած ադրբեջանցի պատգամավոր Սամադ Սեյիդովը չզլացավ խեղաթյուրել ԵԽԽՎ ամբիոնից Սարգսյանի ելույթում հնչեցրած խոսքերը` նշելով, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է արցախյան պատերազմի առաջնորդ լինելու մասին:
Ադրբեջանցի պատգամավորի հարցին ի պատասխան` Սարգսյանն ասաց. «Ես նախ ձեզ խնդրում եմ մի փոքր հանդարտ լինել, հանգստանալ, ապա իմ խոսքերը չխեղաթյուրել: Ես այս ամբիոնից չեմ հայտարարել, որ եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել: Ես մասնակից եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին»:
Անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակի հարցին, թե ինչո՞ւ իր ելույթում չի անդրադարձել Խոջալուի դեպքերին` Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Թե ինչու ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որը դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով` որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի Հանրապետության նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանալից և շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Եվ ես շատ ափսոսում եմ: Ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը տանջանք է, և կարծում եմ, որ Ադրբեջանում մի միտում կա` անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը: Գիտեք սա անթույլատրելի մի բան է: Ինչի՞ համար է ձեզ պետք մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել, հատկապես հայերի կողմից չի եղել»:
Հակադարձելով Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու մասին ադրբեջանցի պատգամավորի պնդմանը` Սարգսյանը շեշտեց, որ չկա միջազգային կառույցների կողմից որևէ ընդունված որոշում, որը Հայաստանի կողմից մերժվում է: «Դուք փորձեցիք հիշատակել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, երբ դուք ընկղմվում եք մի թեմայի մեջ, իրոք ընկղմվեք և ուսումնասիրեք: Աշխարհին է հայտնի, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երբեք չի անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին: 1993թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձև Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Եվ ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ ինքը չի դադարեցնի ռազմական գործողությունները, փորձել է ձեռնարկել նոր հարձակումներ, սակայն, ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ: Այդ բանաձևերում Հայաստանի միակ հանձնառությունը եղել է օգտագործել իր ազդեցությունը և հեղինակությունը ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Մենք` ի պատիվ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների, կատարել ենք այդ պարտավորությունը: Իսկ ահա ամենաառաջին պատասխանատուն` Ադրբեջանը, որը պիտի դադարեցներ ռազմական գործողությունները, չի դադարեցրել այդ գործողությունները: Ինչպես գիտեք, 1994թ. ստորագրվել է հրադադարի պայմանագիր, բայց արդեն այլ գործոնների ազդեցության տակ, և ոչ թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի: Սակայն, ցավոք սրտի, այդ պայմանագրով ամրագրված դրույթները չեն կատարվում: Այդ պայմանագրում շատ հստակ ամրագրված է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ քաղաքական լուծումների համար պետք է բանակցային մեծ գործընթաց սկսել: Բանակցային այդ գործընթացում, ինչպես երևաց ձեր խոսքերից, դուք առավելագույնն եք ուզում, անհնարինն եք ուզում: Ցավոք, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է, դա պայքար է ազատության համար, պայքար է ինքնորոշման համար, իսկ այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ: Ես համոզված եմ»,- եզրափակեց Սարգսյանը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55