ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում 2 անձի դանակահարությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։
ՔԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2017թ. հունիսի 5-ին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել 1992 և 1988թթ. ծնված երիտասարդներ։ Պարզվել է, որ երիտասարդները ծանր մարմնական վնասվածքներն ստացել են Երևանի «Կոմիտասի» անվան այգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1993թ., պարզվել երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության շարժառիթը, որը վերաբերում է վարույթի մասնակիցների մասնավոր կյանքին։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01