Հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական խմբագրությունը ներկայացրել է «Ռուսական անշարժ գույքի արքաները-2018» վարկանշային աղյուսակը՝ բացահայտելով, թե գործարարները մեկ տարում որքան գումար են վաստակել տարածքները վարձակալության տալու միջոցով:
Ցանկը գլխավորել են «Կիևսկայա պլոշչադ»-ի սեփականատերեր Զարահ Իլիևն ու Գոդ Նիսանովը, որոնք մեկ տարում վարձակալության միջոցով ավելի քան 1.5 մլրդ դոլար են վաստակել:
Ընդհանուր առմամբ, վարկանշային աղյուսակում ներառվել է 30 մասնակից, որոնց թվում են հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ադիբեկյանն ու Ռուբեն Վարդանյանը: Մեր հայրենակիցների շարքում լավագույն արդյունքն է գրանցել Սամվել Կարապետյանը, որը ներառվել է առաջատար եռյակում`650 մլն դոլար ցուցանիշով: Մինչդեռ Ադիբեկյանն ու Վարդանյանը զբաղեցրեն են 28-րդ հորիզոնականը: Նրանց RD Group-ը մեկ տարվա ընթացքում վարձակալության տալու շնորհիվ վաստակել է 65 մլն դոլար:
Նախքան այս ընկերությունը պատկանում էր միայն Ադիբեկյանին: Սակայն 2013թ. դեկտեմբերին «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը դարձել է Romanov Property Holdings (RPH) ուղիղ ներդրումների հիմնադրամի համաներդրող: Դրա արդյունքում Վարդանյանը ստացել է RD Group–ին պատկանող հիմնադրամի բաժնետոմսերի 50%-ը:
Այժմ RD Group-ը Վարդանյանի հինադրամների հետ համատեղ հանդիսանում է ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ կոմերցիոն անշարժ գույքի պորտֆելի սեփականատեր:
Աղբյուրը նկատում է, որ Գագիկ Ադիբեկյանը մոսկովյան անշարժ գույքի շուկայի ամենաառեղծվածային դեմքերից է: Նա 1997թ. Մոսկվայի կենտրոնում վերակառուցել է «Ռոմանով դվոր» ժամանակակից բիզնես կենտրոնի առաջին շարքը: Սակայն հայտնի չէ, թե նախքան այդ նա ինչով է զբաղվել:
Ստորև ներկայացնում ենք այս տարվա վարկանշային աղյուսակի առաջին 5 հորիզոնականները.
1. Զարահ Իլիև, Գոդ Նիսանով, «Կիևսկայա պլոշչադ», մեկ տարում 1.535 մլրդ դոլար,
2. Ինգվար Կամպրադ, «IKEA Մոս», 840 մլն դոլար,
3. Սամվել Կարապետյան, «Տաշիր», 650 մլն դոլար,
4. Միխայիլ Գուցերիև, Սաիդ Սալամ Գուցերիև, «Սաֆմար», 600 մլն դոլար,
5. Արազ Աղալարով, «Crocus Group», 370 մլն դոլար։
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03