ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոն (հանրապետական) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ) ներկայացրել են երկկուսակցական բաց նամակ, որում գործընկերներին կոչ են անում դիմել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինին ու խնդրել վերանայել Հայաստանի հետ գործող Կրկնակի հարկման մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքը՝ մանրամասնելով, որ տվյալ համաձայնագիրը կնքվել է 40 տարի առաջ՝ դեռևս ԽՍՀՄ գոյության տարիներին:
Կոնգրեսականների նամակում ընդգծվում է, որ «հնացած» փաստաթուղթը չի արտացոլում գլոբալիզացված աշխարհի ավելացող բարդությունները, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը:
Նամակի հեղինակները կոչ են անում ֆինանսների նախարարին առաջնահերթությունը տալ Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագրի վերանայմանը:
Նրանց կարծիքով՝ միջազգային հարկային համակարգի բարդությունները չպետք է հետ պահեն ամերիկյան ու հայկական ընկերություններին կրկնակի հարկման պատճառով միմյանց հետ բիզնես համագործակցություն վարելու ցանկությունից:
Կոնգրեսականներին ձեռնարկված քայլի համար իր երախտագիտությունն է հայտնել ANCA-ի՝ կառավարության հետ հարցերով տնօրեն Րաֆֆի Կարակաշյանը՝ հավելելով, որ իրենք ևս կոչ են անում կոնգրեսականներին ստորագրել բաց նամակը։
Աղբյուրը մանրամասնում է, որ 2015թ. ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև Առևտրային և ներդրումային շրջանակային համաձայնագրի կնքումից հետո, ANCA-ն սերտ համագործակցել է ամերիկացի օրենսդիրների հետ, որպեսզի Ֆինանսների նախարարությունը սկսի Հայաստանի հետ կրկնակի հարկման նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Նշվում է, որ կրկնակի հարկման մասին նոր հայ-ամերիկյան համաձայնագիրը hստակ իրավաբանական հարթակ կստեղծի իրավասության երկու տարածքներում գործող ներդրողների ու անհատ ձեռնարկատերերի համար, կկանխի կրկնակի հարկումն ու կնպաստի տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Բացի այդ, փաստաթուղթը կօգնի ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամությունը, Հայաստանին կուղղի դեպի Արևմուտք, Երևանին ռազմավարական միջոցների ավելի լայն հնարավորություն, ինչպես նաև տարածաշրջանային պետությունների հետ հարաբերություններում անկախություն կընձեռի:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02