ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում ներկա է գտնվել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բարձրագույն կրթության բարեփոխումներին աջակցող փորձագիտական խմբի աշխատաժողովին:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, միջազգային փորձագետներ Քրիստիան Թորնը, Արհուսի համալսարանի փոխտնօրեն Ֆրանցիսկո Մարմոլեյոն, ՀԲ բարձրագույն կրթության գլխավոր մասնագետ Դենիս Նիկոլաևը, ՀՀ ԿԳՆ և բուհերի ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում ընդգծել է, որ բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանը բարեփոխումների շատ կարևոր փուլ է թևակոխել: Նա նշել է, որ մշակված «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարության կողմից ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը: Օգտվելով առիթից՝ Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ փորձագետներին՝ մասնագիտական արդյունավետ աշխատանքի համար. «Օրենքի ընդունումից հետո մենք նոր, առավել արդյունավետ համակարգ ձևավորելու ակնկալիք ունենք և դրան հասնելու համար լուրջ աշխատանքներ պետք է կատարենք: Մեր կարևոր քայլերից մեկը բուհերի դասակարգումն է, որը նպաստելու է բուհերի կառավարման արդյունավետության և հաշվետվողականության բարձրացմանը: Հաջորդը ներքին շարժունության հնարավորությունների ստեղծումն է ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի համար: Խնդիր է նաև գիտություն-բարձրագույն կրթություն կապը՝ կրեդիտային համակարգի ներդրման համատեքստում: Օրինակ, եթե ուսանողն ուսումնառության ընթացքում պետք է 240 կրեդիտ հավաքի, ապա պետք է հավասարակշռել՝ որքանը բուհերում, որքանը գիտական ինստիտուտներում: Կարևոր է նաև ֆինանսավորման և ուսման վարձավճարների գանձման արդյունավետ համակարգի ներդրումը: Այս բոլոր խնդիրների լուծման համար առաջարկներ մշակելու որոշակի ժամանակ և մասնագիտական վերապատրաստումներ են անհրաժեշտ»,- նշել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն իր խոսքում ընդգծել է, որ համաշխարհային զարգացման տեսլականում առաջնային է դիտվում մարդկային կապիտալի ծրագիրը. «Կրթության վրա ծախսվող գումարները ոչ թե ծախսեր, այլ ներդրումներ են դիտվում: Այսօր արդեն ակնհայտ է, որ գոյություն ունեցող աշխատատեղերի 65 տոկոսն ապագայում փոխվելու է, հետևաբար գլոբալ զարգացումները պայմանավորվելու են մարդկային կապիտալի զարգացմամբ»,-նշել է նա:
Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետ Քրիստիան Թորնը ներկայացրել է բուհերի դասակարգման Դանիայի փորձի վրա մշակված մոդելը՝ շեշտելով հատկապես բուհերի հաշվետվողականության բարձրացումը` որպես կառավարման արդյունավետության հիմնական պայման:
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է եղել բարձրագույն կրթության բարեփոխման քաղաքականության մշակման այլ խնդիրների:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03