ARM | RUS |

Սպասվածից ավելի բարձր տնտեսական աճ ենք կանխատեսում. Վարդան Արամյան

26.01.18 | 11:01

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հարցազրույցը «Արմենպրես»լրատվական գործակալությանը:

-Պարոն Արամյան, օրեր առաջ ՀՀ նախագահի նստավայրում ներկայացրեցիք Ձեր գերատեսչության նախորդ տարվա աշխատանքի արդյունքները, արդեն նախարարությունում վարչապետի այցի ժամանակ նշեցիք, որ 2017-ի տարեկան տնտեսական աճը կանխատեսված4.3-ից բարձր կլինի։ Որո՞նք են այն հիմնական գործոնները, որ նախորդ տարի նպաստել են տնտեսական աճին։

-Առաջին պատճառն այն է, որ նոյեմբեր-դեկտեմբերին Ազգային վիճակագրական ծառայությունը որոշակի ճշգրտումներ կատարեց թե ներմուծման, թե կապիտալ շինարարության ցուցանիշի մեջ: Օրինակ, կապիտալ շինարարության մեջ Ամուլսարի հանքավայրի ներդրումները ներառված չէին, դա էական ճշգրտման հանգեցրեց: Եթե մենք կանխատեսում էինք, որ պետք է ունենանք հերթական անկումը կապիտալ շինարարության բնագավառում, այդ ճշգրտումն իրավիճակը փոխեց: Երկրորդն այն է, որ 2017-ին տրանսֆերտները 14 տոկոսով ավելի են եղել, քան նախորդ տարի: Բնականաբար, մեր տնային տնտեսությունների եկամուտը դրա արդյունքում բարձրանում է, և սպառողները պահանջ են ներկայացնում ապրանքների ու ծառայությունների նկատմամբ, իսկ դա էլ հանգեցնում է մանրածախ առևտրի աճին: Մենք ականատես ենք եղել նաև մեծածախ առևտուրի բավականին մեծ աճի: Մեծածախ առևտրի 26 տոկոսանոց աճը համադրվել է մանրածախ առևտուրի համեստ աճին: Այս համատեքստում տնտեսագիտական տրամաբանության հետ խաչվող խնդիրներ ենք տեսնում, այդ իսկ պատճառով պետք է ավելի խորքային ուսումնասիրություն կատարենք ու հասկանանք՝ ինչումն է խնդիրը։

Առաջին կիսամյակում մենք ունեինք նաև այնպիսի իրավիճակ, երբ տնտեսությունը գործազրկություն էր կլանել. 2017-ի առաջին կիսամյակում նախորդի հետ համեմատ շուրջ 40 հազար նոր աշխատատեղ էր ստեղծվել, տարվա երկրորդ կեսն էլ պետք է նայենք ու հասկանանք զարգացումը: Գործոնային վերլուծությունը թույլ կտա տնտեսական աճի քանակական ցուցանիշներից զատ նաև որակական բնութագրիչները հասկանալ։

Սակայն այս ամբողջ միջավայրը պետք է դրական գնահատել: Դրական այն իմաստով, որ ամեն դեպքում մենք ունենք բարձր տնտեսական ակտիվություն, տնտեսական աճն էլ կարծում եմ որոշակի ճշգրտումից և հաշվառումից հետո ևս բարձր ցուցանիշ կարձանագրի: Իհարկե, դա չի նշանակում, որ ապագա տարիներին արդեն կարող ենք ասել, որ այսուհետ ունենալու ենք 6 կամ 7 տոկոսանոց տնտեսական աճ: Որակական և ներառական տնտեսական աճ ունենալու համար մենք դեռևս անելիքներ ունենք:

-Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2018-ին տնտեսական աճի 3.8 տոկոսանոց աճ է կանխատեսել` հաշվի առնելով մի շարք արտաքին գործոններ` տրանսֆերտների աճը, միջազգային շուկայում պղնձի գների բարձրացումը և այլն: Եթե համարենք, որ աճը կախված է արտաքին գործոններից, դրանց փոփոխությունը ինչպե՞ս կարող է ազդել աճի։

-Արտաքին գործոնների դերակատարությունը, այո, կա ու փոքր չէ, բայց ամբողջական չէ, որովհետև բավականին մեծ գործողություններ կատարվել են նաև ներքին տնտեսությունում: Մենք պետք է հաշվի առնենք, որ տարվա ընթացքում բավականին շատ ընկերությունների ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հետաձգումների հնարավորություն են տվել: Ես չեմ հիշում Կառավարության մի նիստ, որի ժամանակ Սուրեն Կարայանը չզեկուցեր որևէ ծրագրի համար երեք տարով ԱԱՀ հետաձգում նախատեսելու մասին: Դրանք ներդրումային ծրագրեր են, դրանք նախագծեր են, որոնք այսօր և միջնաժամկետ հեռանկարում տնտեսական ակտիվության վրա նպաստող դեր են ունենալու: Բացի այդ` մենք շուկայում մուտքի խոչընդոտները վերացրեցինք, նաև տնտեսվարողների մոտ դրական սպասումներ ձևավորելու ուղղությամբ քայլեր կատարեցինք, որպեսզի նրանք ավելի համարձակ գնան ներդրումների: Ջանքեր գործադրեցինք մակրոտնտեսական միջավայրը կայուն պահելու ուղղությամբ, որպեսզի տնտեսվարողը կաշկանդված չլիներ նոր ներդրումներ կատարելիս: Եթե ներդրողների մոտ լինեն կասկածներ, որ կառավարությունն ունակ չէ կառավարելիության շրջանակում պահել մակրոմիջավայրը, որքան էլ ջանք գործադրես միկրոմակարդակում, միևնույն է դատապարտված ես ձախողման: Դրա համար մեզ համար առաջին խնդիրը մակրոմակարդակում կայուն միջավայր ապահովելն էր, որը մեզ հաջողվեց: 2018-ին, կարծում եմ, նույն միտումները կշարունակենք:

-Այնուամենայնիվ, որո՞նք են եղել 2017 թվականի երեք հիմնական ձեռքբերումներն ու դեռևսլիովին լուծում չստացած խնդիրները:

-Ֆինանսական ոլորտում 2016-ի վերջին ինչ խոստացանք մեր ազգաբնակչությանը և տնտեսվարողներին, կատարեցինք: Խոստանում էինք, որ 2017-ին երկու խումբ գործողություններ պետք է իրականացնենք: Բյուջեի հիմքում դրված կարևոր սկզբունքներից էր պարտք-ՀՆԱ ցուցանիշի կայունացումը։ Հիշո՞ւմ եք, որ 2013-2016 թվականներին մենք հայտնվել էինք արտաքին հատվածից եկող բացասական շոկի ներքո և 2015-2016 թթ. շուրջ 13 տոկոսով կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը աճեց, որպեսզի հակազդեինք այդ բացասական շոկին: Այլևս չէինք կարող այդ ցուցանիշն ավելացնել, քանի որ այն իր հետևից բերում է սպասարկման ծախսեր, որոնք արտամղում են մնացած ծախսերը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր իրավիճակն աստիճանաբար կայունացնել ու նվազեցնել ցուցանիշը, որ ընդհանուր ծախսերի մեջ պարտքի սպասարկման ծախսերը ինչ-որ մի պահի կանգ առնեն ու հետո նվազեն: Իհարկե, մենք դեռևս այս տարի ունենք սպասարկման ծախսերի աճ ընդհանուր ծախսերի մեջ: Այդ իմաստով բավականին դժվար է մյուս տարվա համար պլանավորել սոցիալական ծախսերի ագրեսիվ բարձրացում, դա խիստ վտանգավոր է, բայց միջնաժամկետում, բնականաբար, դա չի կարող չարվել: Ակնհայտ է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում չես կարող անընդհատ տնտեսական աճ ապահովել, բայց կենսաթոշակներն ու նպաստները թողնել նույնը: Տնտեսությունդ զարգանում է, եկամուտներդ ավելանում են, դրանք պետք է հանգեցնեն սոցիալական ծախսերի ավելացման, որ թոշակառուն աղքատ չլինի: Սա է հիմնական տեսլականը, բայց որպեսզի այս գերնպատակն իրագործելի դառնա, պետք է տնտեսական աճը կայունացնել:

Երկրորդ ձեռքբերումը մակրոտնտեսական միջավայրի կայունացումն է, որին արձագանքեց նաև «Fitch» վարկանշային կազմակերպությունը, որը, իհարկե, մեր վարկանիշը չփոխեց, բայց հեռանկարը կայունից փոխեց դրականի:

Երրորդ կարևոր ձեռքբերումն այն էր, որ մենք սպասվածից ավելի բարձր տնտեսական աճկունենանք տարվա արդյունքներն ամփոփելուց հետո՝մոտավորապես մարտ ամսին:

Խնդիրները, որ դեռևս ունենք, ընդհանուր տնտեսության ներուժի բարձրացումն է: Մենք ամեն տարի որևէ քանակությամբ ապրանքներ ու ծառայություններ արտադրելու ներուժ ունենք: Ընդ որում, որպեսզի կարողանանք արդյունավետ արտադրել, պետք է մրցենք նաև տարածաշրջանի երկրների հետ, որոնք նմանատիպ ապրանք ու ծառայություն են արտադրում: Եթե մենք վատ արտադրենք նույն ապրանքը, նրանք կգան ու մեզ մրցակցությունից դուրս կմղեն: Այստեղ գերխնդիրը մեր ներուժը բարձրացնելն է: Դա հնարավոր է, մի կողմից, կապիտալի արտադրողականության, մյուս կողմից` աշխատուժի որակավորման բարձրացման միջոցով: Այստեղ պետության դերակատարությունը ոչ միայն միկրոմակարդակում գործարար միջավայրի բարելավումն է, այլ նաև զարգացած ենթակառուցվածքների ստեղծումը։ Ընդհանուր ներուժը բարձրացնելու համար անհրաժեշտ է, որ պետությունը ենթակառուցվածքների մեջ պերմանենտ ներդրումներ կատարի և նպաստի մասնավորի կողմից նոր ներդրումների տեսքով դրան արձագանքմանը:

Երկրորդ մասը աշխատուժն է: Այստեղ մենք լուրջ խնդիր ունենք լուծելու, աշխատանք տանելու, որ յուրաքանչյուր աշխատող կարողանա մրցել աշխարհի հետ։ Եվ եթե աշխարհը գնում է թվայնացման, նոր տեխնոլոգիաների, մենք էլ պետք է փորձենք այդ նոր զարգացումներին համահունչ քայլել: Մենք պետք է պետական մակարդակում ջանքեր գործադրենք մրցունակության հասնելու համար: Խոսքը միայն մասնավոր հատվածի մասին չէ, մրցունակությունը կառավարման համակարգի մեջ է:Դրա համար մենք փորձում ենք ուժեղացնել մեր ներքին աուդիտի ինստիտուտը, որովհետև մեր մատուցած ծառայության որակից է կախված նաև տնտեսվարողի արտադրության որակը: Տեսլականը, որ փորձում ենք զարգացնել, այն է, որ պետք է մեր տնտեսական աճի ներուժը զարգացնենք։

-Հարցազրույցներից մեկում ասում եք՝ որպեսզի տնտեսական աճը համընդհանուր լինի, պետք էնպաստել Երևանից դուրս տնտեսական ակտիվության ավելացմանը, որով հնարավոր կլինիկրճատել աղքատությունը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ 2018 թվականի պետական բյուջեովնախատեսված կապիտալ ծախսերի ավելացումը նաև այս նպատակին է միտված:

-Այո, միանշանակ: Իրականում տնտեսությունը, եթե կենտրոնացած է Երևանում, Երևանի տարածաշրջանում, տնտեսական ներուժն եք տուգանում: Հարևան Վրաստանը, բացի նրանից, որ ներդրումներ կատարեց Թբիլիսիում, նաև շատ մեծ ուշադրություն դարձրեց այլ քաղաքներին՝ Քութայիսին, Բաթումին, որպեսզի տնտեսական ակտիվությունը միայն Թբիլիսիում չկենտրոնանա: Եվ պետք է ասել, որ Վրաստանը հասել է իր այդ նշանակետին, որովհետև նույն Բաթումում այսօր ներդրումներ են կատարվում ոչ պակաս, քան Թբիլիսիում: Երբ նայում ենք Հայաստանը, ավելի շատ ներդրումները գալիս են Երևանի տարածաշրջան, քան մեկ այլ տեղ: Որպեսզի տարածքային համաչափ զարգացումն ապահովենք, պետք է մեծ շեշտադրում կատարենք ենթակառուցվածքների զարգացման վրա: Երևանը Գյումրիի հետ կապող ճանապարհը պետք է շատ արագ ավարտին հասցնենք, որ տնտեսական ակտիվությունը Երևանից տեղափոխվի Գյումրի: Կլինի այդ իրավիճակը, բնականաբար ականատես կլինենք մուլտիպլիկացիոն ազդեցության, մարդիկ ավելի շատ եկամուտներ կունենան, եկամուտների վերաբաշխումն էլ ավելի արագ կկատարվի:

– Անդրադառնանք ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարվող դրամավարկայինքաղաքականությանը, որն ուղղակի ազդեցությունն է ունենում ֆինանսական շուկայի վրա: ԿԲ-ն հայտարարել է, որ առաջիկայում հնարավոր է գնաճը մեղմելու համար իրականացնի զսպման քաղաքականություն` բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բայց դա իրհերթին հանգեցնում է վարկային տոկոսադրույքների աճին և զսպում է բնակչության ու բիզնեսիվարկավորումը։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ զսպման քաղաքականությունը սպառման ուտնտեսական աճի ցուցանիշների վրա:

-Այստեղ ուշադրություն պետք է դարձնենք այն հարցին, թե երկարաժամկետ ժամանակահատվածում ինչն է կարևոր: Գնաճը կառավարելը Կենտրոնական բանկի ամենակարևոր գործառույթն է, հակառակ պարագայում ԿԲ-ները կթիրախավորեին տոկոսադրույքները։ Զարգացած ու զարգացող երկրների գերակշիռ մասում նրանք տոկոսադրույքն ընդունում են որպես գործիք, որի միջոցով հասնում են գնաճի կառավարմանը: Գնաճն է այն ցուցանիշը, որն ազդում է քո երկարաժամկետ տնտեսական աճի վրա։ Երբ քեզ մոտ կա կառավարելի գնաճային միջավայր, դու կարող ես երաշխավորված տնտեսական աճ ունենալ միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում:

Կենտրոնական բանկը տոկոսադրույքով ե՞րբ պետք է արձագանքի գների զարգացումներին:

Եթե գները բարձրանում են ինչ-որ ծախսային գործոնների կամ առաջարկի գնաճի արդյունքում, ինչպես մեզ մոտ եղավ 2011 թվականին, երբ երաշտ գրանցվեց և գյուղատնտեսական ոլորտն արձագանքեց, դրա հաշվին արձանագրվեց բարձր գնաճային միջավայր և Կենտրոնական բանկը տոկոսադրույքով արձագանքեց։ Ընդունված է, որ առաջարկի գնաճին պետք չէ տոկոսադրույքով արձագանքել, հակառակ պարագայում սեղմում ես տնտեսության մնացած հատվածները և տուգանում տնտեսական աճը: Պետք է ընդունենք, որ մեր բոլորի վարքագծի վերջնական նպատակը ներառական տնտեսական աճ ունենալն է: Երկրորդ դեպքում, երբ պահանջարկից եկող գնաճ է, Կենտրոնական բանկը պետք է արձագանքի: 2016 թվականի առաջին եռամսյակից և անգամ 2015-ի վերջից ունեցել ենք ցածր գնաճային ֆոն: Դրա համար, եթե չեմ սխալվում, ԿԲ-ն 2015-ի նոյեմբերից անընդհատ իջեցրել է տոկոսադրույքը և ամբողջ 2017-ի ընթացքում պահել է ցածր մակարդակի վրա, որովհետև իր մոտ հեռանկարային կանխատեսումները ցույց էին տալիս, որ գնաճային միջավայրը դեռևս չի վերականգնվում: 2017-ի սեպտեմբերից, երբ գնաճը սկսեց վերականգնվել, որը նաև մսի, կարագի շուկայի գներով էր պայմանավորված, այսինքն՝ առաջարկի գնաճ էր, ՀՀ կենտրոնական բանկը շատ ճիշտ արեց, որ աճող գնաճային ֆոնի վրա, դեռևս պահպանեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ապագայում հնարավոր է, որ բարձրացնի, բայց դեռևս չի բարձրացնում, քանի որ ԿԲ-ն իր քաղաքականությամբ առաջ է նայում, որովհետև իր գործիքի ազդեցությունն այսօր չի երևում, 6-9 ամիս հետո է երևում: Եթե այսօր կանխատեսում անի, որ ապագայում այս գնաճային ֆոնը մարդկանց եկամուտների աճին համապատասխան բերելու է ավելի բարձր գնաճային ֆոնի, այդ թվում` գնաճը դուրս է գալու թույլատրելի միջակայքից պահանջարկի գնաճի արդյունքում, իհարկե, ճիշտ կլինի, որ տոկոսադրույքի փոփոխությամբ արձագանքի:

Կարճաժամկետ հեռանկարում Ֆինանսների նախարարության տեսանկյունից դա խնդիր է, քանի որ, երբ տոկոսադրույքները բարձրանում են, պարտքի շուկայում որոշակի արձագանքների ենք ականատես լինում, բայց երկարաժամկետ ժամանակահատվածում կարևորը մակրոտնտեսական կայունության ապահովումն է: Այդ պատճառով է, որ մենք անընդհատ ունենում ենք շատ առողջ բանավեճ Կենտրոնական բանկի մեր գործընկերների հետ: Միջազգային կառույցներն էլ արձանագրել են, որ Հայաստանում դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները կոորդինացման շատ բարձր մակարդակի վրա են։

– ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին նախատեսում է բյուջեի դեֆիցիտըֆինանսավորել ներքին պարտքի թողարկման միջոցով: Ի՞նչ ծավալի պարտատոմսերկտեղաբաշխվեն 2018-ին:

-Մեր առջև խնդիր ենք դրել ներքին պարտատոմսերի թողարկման հաշվին շուրջ 45 միլիարդի չափով բյուջեի պակասորդ ֆինանսավորել: Ներքին պարտքը համարվում է կայուն աղբյուր: Աշխարհում չեք գտնի մի երկիր, որը ունեցել է պարտքի ճգնաժամ ներքին պարտքի հաշվին, երբ պարտքի սեփականատերերը եղել են սեփական ռեզիդենտները: Հիմնականում արտաքին պարտքի հաշվին է ճգնաժամ արձանագրվում, դրա համար արտաքին պարտք թողարկելիս շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել սեփական տնտեսական ֆունդամենտալներին և կարողություններին: Ներքին պարտքի դեպքում միշտ էլ կարելի է վերաթողարկման և երկարաձգման հնարավորությունից օգտվել։

Այստեղ մարդկանց մոտ հարց կարող է առաջանալ՝ բա ինչո՞ւ դեֆիցիտն ամբողջությամբ ներքին պարտքի թողարկման հաշվին չեք ֆինանսավորում:

Շատ պարզ, քանի որ մենք պետք է հաշվի առնենք, որ, ներքին պարտք թողարկելով, մենք տնտեսությունից որոշակի լիկվիդայնություն վերցնում ենք մեզ մոտ: Դրա արդյունքում քչանում է փողի այն բազան, որից օգտվում են նաև մասնավորները բանկային համակարգի միջոցով: Արդյունքում հնարավոր է փողի շուկայում տոկոսները բարձրանան։ Երբ տոկոսները բարձրանում են, դրան արձագանքում են այլ շուկաներ, օրինակ, վարկավորման շուկան, դա էլ բերում է ներդրումների նվազման, տնտեսվարողները ավելի քիչ վարկեր են վերցնում։ Տնտեսագիտության մեջ դա կոչվում է արտամղման էֆեկտ, երբ պետությունն իր վարքագծով արտամղում է մասնավոր հատվածին նույն ռեսուրսներից օգտվելիս: Դրա համար պետք է զգույշ լինել: Մի մասը վերցնենք, որ մեր կանխիկ հոսքերը կառավարենք և մեր պարտքային խնդիրը լուծենք, բայց չափից շատ չվերցնենք, որ խեղումներ մտցնենք պարտքի շուկայում և տոկոսադրույքների վրա ազդենք:

-ՀՀ կառավարությունը պլանավորել է 2020 թվականին 500 մլն դոլար արժողությամբեվրապարտատոմսեր թողարկել` վերաֆինանսավորելու 2013 թվականին թողարկած յոթ տարիմարման ժամկետով պարտատոմսերը: Ինչպիսի՞ կանխատեսումներ կան պարտատոմսերիարժեքի և տոկոսադրույքների չափի վերաբերյալ:

-Ինչ վերաբերում է 2020-ին, ես պետք է հետ գնեմ այդ 500 միլիոնը և դրա կատարման առնվազն չորս տարբերակ է քննարկվում: Առաջիկա երկու ամսվա ընթացքում մենք առաջնային կառավարիչների հետ պետք է հանդիպենք և տեսնենք, թե որ տարբերակն է Հայաստանի համար նախընտրելի:

Այսօր մեր պարտատոմսերի գները բարձրացել են ու տոկոսադրույքները կամ եկամտաբերությունն իջել է։ Այստեղ մի խնդիր կա, եթե ես հիմա մտնեմ շուկա և թողարկեմ պարտատոմսեր, այն մարդիկ, ում ձեռքում կան պարտատոմսեր, նրանք պատրաստ չեն դրանք ինձ վաճառելու, քանի որ, եթե պահեն մինչև մարումը, ստանալու են ավելի շատ, հետևաբար ինձանից պրեմիա են ուզելու։ Այդ պրեմիան այսօր գնահատվում է 30 -35 միլիոն դոլար։ Այսօր թողարկե՞մ ու այդ պրեմիան տա՞մ, որովհետև հնարավոր է մեկ տարի հետո պարտատոմսերի շուկայում տոկոսադրույքները բարձրանան, բայց դրան զուգահեռ հաջորդ տարի ես ավելի քիչ պրեմիա կտամ նախորդ թղթերին: Դրա համար այստեղ տնային աշխատանք ունեմ անելու, թե որն է իմ երկրի համար ամենաձեռնտուն, ինչքան կբարձրանան տոկոսադրույքներն այս տարվա ընթացում և այլ հաշվարկներ։


Երևանի խանութներում և սուպերմարկետներում շրջելուց հետո Փաշինյանը սրճել է պաշտոնաթող Հակոբ Սիմիդյանի հետ

Երևանի խանութներում և սուպերմարկետներում շրջելուց հետո Փաշինյանը սրճել է պաշտոնաթող Հակոբ...

19:49

Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի. Ռոնալդուի գրառումը Ռուբենի մասին

Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի. Ռոնալդուի գրառումը Ռուբենի...

19:24

Լոռու մարզում` «Լամպերի» թաղամասում, հրդեհ է բռնկվել կայանված «Գազել»-ում․ այն վերածվել է մոխրակույտի

Լոռու մարզում` «Լամպերի» թաղամասում, հրդեհ է բռնկվել կայանված «Գազել»-ում․ այն վերածվել է...

19:09

Արաբկիրում դպրոցներից մեկի հանդերձարանում մի քանի տղաներ ծեծի են ենթարկել 8-ամյա երեխայի, ով տեղափոխվել է հիվանդանոց

Արաբկիրում դպրոցներից մեկի հանդերձարանում մի քանի տղաներ ծեծի են ենթարկել 8-ամյա երեխայի, ով...

14:33

Առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը

Առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի...

14:00

Բաքվում բեռնատարը կամրջից ընկել է մեքենայի վրա, 2 մարդ մահացել է, կան վիրավորներ

Բաքվում բեռնատարը կամրջից ընկել է մեքենայի վրա, 2 մարդ մահացել է, կան...

14:09

Հանրապետության հրապարակում ոստիկանության ծառայողները կանխել են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդու կողմից ինքնահրկիզման փորձը

Հանրապետության հրապարակում ոստիկանության ծառայողները կանխել են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող...

13:24

ՆԳ նախարարի տեղակալը 85-ամյակի կապակցությամբ պարգև է հանձնել ՆԳ նախկին նախարար Կառլոս Ղազարյանին

ՆԳ նախարարի տեղակալը 85-ամյակի կապակցությամբ պարգև է հանձնել ՆԳ նախկին նախարար Կառլոս...

13:05

Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը. Մոսկվա չի գնա

Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը. Մոսկվա չի գնա

12:46

Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 7-10-ը աշխատանքային այցով կլինի Ավստրիայում և Սլովակիայում

Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 7-10-ը աշխատանքային այցով կլինի Ավստրիայում և...

12:25

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել. Էդուարդ Շարմազանով

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել. Էդուարդ...

12:07

Սրանց ասում ես հազարավոր մարդիկ են նահատակվել, ասում են` նոր թունել ենք սարքում. Աբրահամյան

Սրանց ասում ես հազարավոր մարդիկ են նահատակվել, ասում են` նոր թունել ենք սարքում....

11:16

Մարալիկում վթարային ջրանջատում կլինի

Մարալիկում վթարային ջրանջատում կլինի

10:46

Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար

Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության...

10:22

Փաշինյանի օդանավը Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և վերադարձել Հայաստան

Փաշինյանի օդանավը Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և վերադարձել...

10:02

Սպասվում է անձրև ու ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում

Սպասվում է անձրև ու ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում

17:53

Քննչական կոմիտեն տվյալներ է հրապարակել անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ

Քննչական կոմիտեն տվյալներ է հրապարակել անչափահասների կողմից կատարված հանցագործությունների...

17:36

Հայաստանի և Ղազախստանի սահմանադրական դատարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի և Ղազախստանի սահմանադրական դատարանները փոխըմբռնման հուշագիր են...

17:18

Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության հիմք չեն, այլ հայկական կորուստների լեգիտիմացում. Օսկանյան

Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության հիմք չեն, այլ հայկական կորուստների լեգիտիմացում....

17:03

Վաղը դուրս կբերվի Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը

Վաղը դուրս կբերվի Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր...

16:46

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ...

09:15

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա....

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45