Եվրամիության պարենային իրավունքի կենտրոնի՝ Հայաստան այցելած տնօրենը  զարմացել է, թե ինչպես է հարևան Վրաստանը շատ ակտիվ ներգրավված արժեքավորված գյուղատնտեսություն ունենալու հարցում, և ինչո՞ւ է Հայաստանը՝ ի դեմս կառավարության ու գյուղատնտեսության նախարարության ծուլանում կատարել այդ աշխատանքները:
ԵՄ ներկայացուցչի խոսքերն այսօր խորհրդարանում ԳՆ-ն ներկայացնող փոխնախարար Աշոտ Հարությունյանին փոխանցեց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:
«Կարծում եմ, եթե այս հարցերին պատասխաններ տրված լինեին, այսօր մենք քննարկելու որևէ բան չէինք ունենա»,-ասաց մասնագետը:
Նա բացատրեց, որ հաշվի առնելով Հայաստանի սակավահող լինելը, արժեքավորված գյուղատնտեսության զոնաներում չի կարող միաժամանակ լինել արժեքավորված ու տրանսգենային գյուղատնտեսություն:
«Մենք այս պահին հայտարարում ենք միայն Սևանի իշխանը արժեքավորելու մասին, որն ի դեպք արել է ոչ թե գյուղատնտեսության նախարարությունը, այլ մասնավոր կազմակերպություն: Եթե այսօր հնչեր, որ ԳՆ-ն հայտարարում է՝ Հայաստանը որևէ քայլ չունի արժեքավորված գյուղատնտեսություն ունենալու հարցում կամ չունի պոտենցիալ, մենք բոլորս կարող ենք ասել, այո, անելիք չունենք»,-ասաց Դ. Պիպոյանը:
Նրա խոսքով, իրենց կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել՝ Հայաստանում չկա որևէ մարզ, որտեղ հնարավոր չէ արժեքավոր գյուղատնտեսություն ունենալ: Նա հիշեցրեց, եթե Հայաստանը թույլատրեց տրանսգենային գյուղատնտեսությունը, ապա արժեքավոր գյուղատնտեսության ոլորտում որևէ ապրանք ունենալ չի կարող:
Նրան արձագանքող փոխնախարարը չհամաձայնեց տեսակետին, ասաց՝ աշխատում են լարված:
«Ոչ թե գյուղատնտեսության նախարարությունը քայլեր չի ձեռնարկում, այլ հակառակը՝ մենք այսօր մեր նախաձեռնությամբ, նախարարի անմիջական հանձնարարությամբ բազմակողմանիորեն լսումներ ու ուսումնասիրություններ ենք անում: Հասկանում ենք հարցի կարևորությունը»,-ասաց Ա. Հարությունյանը:
Աղբյուր` Panorama.am
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45