ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել տեղական թռչնաբուծական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանդիպման նպատակը հանրապետությունում թռչնաբուծության ոլորտի ընթացիկ խնդիրների և զարգացման հնարավորությունների քննարկումն է:
«Տեղական թռչնաբուծությունը մեզ համար շատ կարևոր ճյուղ է և զարգացման մեծ ներուժ ունի: Ձեզ հետ մեկ տարի առաջ ենք հանդիպում ունեցել և այսօր ցանկանում ենք համատեղ քննարկել և հասկանալ` ինչպիսին է ոլորտում ընթացիկ իրավիճակը և ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել` միտված ոլորտի զարգացմանը»,-նշել է նախարար Առաքելյանը:
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշել է, որ թեև 2017 թվականը դժվար տարի էր, սակայն թռչնաբուծության ոլորտում նախորդ տարվա համեմատ կարողացել են աճ ապահովել, միաժամանակ այս պահին շուկայում նկատվում է թռչնամսի և հավկիթի գների նվազում:
Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նոր ստեղծված տեղական արտադրողներին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրման և մի շարք այլ հարցեր, կարևորել են հանրապետությունում պետական աջակցությամբ տոհմային տնտեսության ստեղծումը, ինչը կնվազեցնի տեղական արտադրողների կախվածությունը ներմուծումից և արտադրանքի ինքնարժեքը:
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03