Ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականն անդրադարձել է թուրքական ԶՈւ-ի կողմից Սիրիայի հյուսիսում արդեն մեկ շաբաթից ավելի շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը:
Պարբերականի թղթակիցն այցելել է Թուրքիայի Քիլիս նահանգ, որն օրեր առաջ քուրդ զինյալների կողմից Սիրիայի տարածքից հրթիռակոծության էր ենթարկվել:
«Այգում հավաքված մարդիկ թեև հրթիռների ձայնից անհանգիստ են, սակայն ամբողջովին աջակցում են Թուրքիայի կողմից քուրդ զինյալների դեմ Սիրիահի տարածքում իրականացվող ռազմական գործողությանը», - գրում է պարբերականը:
Հեղինակը նկատում է, որ քիլիսցիների մեծ մասը հույս ունի, որ այս գործողության հաջողությամբ ավարտվելուց հետո Թուրքիայում գտնվող սիրիացի ներգաղթյալները կվերադառնան Սիրիա:
Նախկինում 100 000-ից պակաս բնակչություն ունեցող Քիլիսը սիրիացի ներգաղթյալների հոսքի պատճառով այսօր ունի ավելի քան 130 000 բնակչություն:
«Տնտեսական որոշ պատճառներից ելնելով սիրիացի ներգաղթյալների դեմ բարկություն կա հասարակության ներսում: Նրանց պահելու համար պետությունը շատ մեծ գումարներ ծախսեց, եթե այդ ամենը ծախսվեր թուրքերի վրա՝ Թուրքիայում անապահով ընտանիք չէր մնա», - նշում է տեղի բնակիչներից մեկը:
Պարբերականը նկատում է, որ Էրդողանն այս ռազմական գործողության մեկնարկը տալիս է մոտ ապագայում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ:
«Էրդողանը հավատում է, որ քրդերի դեմ հարձակումները հասարակության ներսում կբորբոքեն ազգայնական ու պահպանողական հատվածի զգացմունքները: Հայտնի չէ, թե որքան հեռու կգնա Էրդողանը: Արդյո՞ք իր հաշիվները լուծելու համար սահմանափակ մի գործողություն կիրականացնի, թե՞ այս ամենը կվերածվի ավելի լայն, քրդական ուժերի հիմքը խոցող մի գործողության», - գրում է New York Times-ը:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03