Ռուսաստանի իրավապահներն ազատ են արձակել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին Ներքին գործերի բաժնից: Այդ մասին «Интерфакс»-ին հայտնել է նրա փաստաբան Օլգա Միխայլովան:
Փաստաբանը հայտնել է, որ Նավալնին ազատ է արձակվել՝ ներկայանալու պարտավորությամբ: Նրա խոսքով՝ քաղաքական գործչի նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրությունը հնարավոր է կազմվի ավելի ուշ:
Ավելի ուշ ինքը՝ Նավալնին, իր Twitter-ի էջում հայտնել է, որ իրեն «ազատ են արձակել մինչև դատը»:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է երեկ Մոսկվայում հանրահավաքի ժամանակ: Իրավապահ մարմինների աշխատակիցները Նավալնիին ձերբակալել են Տվերսկայա հրապարակում: Նրա կազմակերպած «Ընտրողների գործադուլ» ակցիան հավաքել էր մի քանի հազար մասնակից։ Իշխանությունների կողմից չարտոնված ակցիաներ են հայտարարվել Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքում:
Կիրակի առավոտյան Մոսկվայի ոստիկանությունը ներխուժել էր Նավալնիի հիմնած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» գրասենյակ` հայտարարելով, որ ոստիկանությունը տեղեկություն ունի տարածքում ռումբի տեղադրման մասին:
Նշենք, որ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է «Ընտրողների գործադուլ» ակցիան ի պատասխան ԿԸՀ-ի մերժմանը՝ թույլ տալ նրան մասնակցել նախագահական ընտրություններին: Նրան մերժել են գրանցել որպես նախագահի թեկնածու՝ դատվածության ժամկետը չլրանալու պատճառով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին:
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03