Դավոսում հունվարի 23-26-ն անցկացված Համաշխարհային տնտեսական 48-րդ համաժողովը կհիշվի երկու հանգամանքի՝ տեղացած ձյան ծավալների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայության համար, գերմանական Deutsche Welle-ի կայքում գրում է Մանուելա Կասպեր-Քլերիջը:
Հեղինակը գրում է, թե ինչպես են Դավոսի հյուրերը բողոքել ԱՄՆ նախագահի պատճառով ուժեղացված անվտանգությունից, նեղ փողոցների խցանումներից և որոշ ճանապարհների փակումից:
Համաշխարհային տնտեսական համաժողովի կազմակերպիչները որոշել էին ԱՄՆ նախագահին տեղ տալ համաժողովի վերջին օրը՝ ուշադրություն և տարածք տրամադրելու համար այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսին են Եվրոպայի ապագան, համաշխարհային տնտեսության վիճակը, փխրուն քաղաքական իրավիճակն արաբական աշխարհում կամ Աֆրիկայի վերաբերյալ քննարկումները: Սակայն Դոնալդ Թրամփն արդեն հինգշաբթի էր հասցրել հայտնվել ուշադրության կենտրոնում՝ Twitter-ի օգտատերերի շրջանում:
Ի դեպ, ԱՄՆ ոչ մի նախագահ չի այցելել Դավոսի համաժողովը 2000 թվականին Բիլ Քլինթոնի այցելությունից ի վեր:
Այնուամենայնիվ, ինչպես գրում է The New York Times-ը, Համաշխարհային տնտեսական համաժողովի աստղը Պեկինն էր, և ոչ Վաշինգտոնը:
Համաժողովի ընթացքում Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը ողջունել է Պեկինից Լատինական Ամերիկայի երկրներին ուղղված անսպասելի առաջարկը՝ ավելի սերտորեն աշխատել չինական «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության հետ, որի նպատակն է Չինաստանի տնտեսական և դիվանագիտական ազդեցությունը տարածել երկրից դուրս:
Ամենաշատ հանդիսատես գրաված ելույթներից մեկը Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ Լիու Հեի ելույթն էր, որը ներկայացրել է «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը: Մասնակիցների խոսքերով՝ չինական նախաձեռնությունն արդեն մրցակցում է ամերիկյան ավանդական միջազգային հաստատությունների հետ:
Ինչպես գրում է Deutsche Welle-ն, համաշխարհային տնտեսության վերաբերյալ ընդհանուր տրամադրությունը զարմանալիորեն դրական է եղել:
Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է, որ ակնկալում է, որ համաշխարհային տնտեսության աճը կշարունակվի առաջիկա մի քանի տարիներին: Առաջիկայում չի նախատեսվում որևէ խոշոր ֆինանսական ճգնաժամ:
Հիշեցնենք, որ համաժողովին մասնակցել է նաև Հայաստանը՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44