«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում այսուհետ գործող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական նորակառույց կենտրոնի գործարկմամբ լիովին լուծվում է Հայաստանի Հանրապետությունում հենաշարժողական խնդիրներով զինվորների վերականգնման հարցը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Վերականգնողական բուժումն ամենաթանկ բուժումներից մեկն է աշխարհում: Եթե տեղյակ եք, թե որքան են ծախսում հենց մեր տղաները, որոնք մեկնում են արտերկիր, այդ գումարն օրական հազարավոր դոլարների է հասնում: Մեզ համար գերնպատակ էր, որ Հայաստանում այդ բուժումը ոչ միայն մատչելի լինի, այլև ծայրահեղ որակյալ, ինչն այս կենտրոնում ի շնորհիվ մեր բարերարների, բժիշկների, հաջողվեց իրականացնել», - ասաց Արմեն Մուրադյանը:
Նա նշեց` կենտրոնում զինհաշմանդամների համար վերականգնողական բուժումը լիովին անվճար է լինելու: Մշակվել է հատուկ հերթագրման կարգ, որպեսզի հնարավոր լինի օգնել հնարավորինս շատ տղաների:
«Կենտրոնի ղեկավարությունը հատուկ հերթագրման կարգ է մշակել` հաշվի առնելով, որ ցանկացողեների թիվը կարող է մեծ լինել: Մինչև 30 ստացիոնար հիվանդների մասին է խոսքը գնում և մոտավորապես այդքան էլ ամբուլատոր հիվանդների կարող է սպասարկել», - ասաց Արմեն Մուրադյանը:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը քառահարկ է: Առաջին հարկում կա երկու լողավազան` քայլող և հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողների համար: Երկրորդ հարկում մասնագետների, ուսումնական սենյակներն են և մարզասրահները, իսկ 3-րդ և 4-րդ հարկերում՝ հիվանդասենյակները:
Դրանք, սակայն, դժվար է դասական իմաստով հիվանդասենյակ համարել: Յուրքանչյուր սենյակը տարբերվում է պատերի գույնով, կահավորմամբ, որպեսզի տղաները նաև հոգեբանորեն դուրս գան հիվանդանոցային պայմաններից ու իրենց զգան բառացիորեն ինչպես տանը:
Կենտրոնը հիմնադրվել է Պաշտպանության նախարարության, Երևանի բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի և կամավորության հիմքով զինվորների վերականգնմամբ զբաղվող կինեզիստների թիմի համատեղ ջանքերով:
Հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանիխոսքով` այս կառույցներին միավորեց միևնույն նպատակը.
«Բոլորս` ամեն մեկս մեր տեղում, փորձում էինք այս հարցը լուծել: Արմեն Մուրադյանն առաջին պետական պաշտոնյան էր, որը զբաղվեց զինհաշմանդամների խնդիրներով ու հարցը լուծելու մեր ցանկություններն այդպես էլ կմնային, եթե չներառվեր նաև պետական աջակցությունը», - ասաց Հայկուհի Մինասյանը:
Այսօր նորաբաց կենտրոնը զինված է մի շարք նորագույն սարքավորումներով, որոնք ոչնչով չեն զիջում արտասահմանյան լավագույն կլինիկաներին և օգնում են վերականգնողական գործընթացին: Մասնագետների խոսքով` եթե առանց սարքավորումների տղաներից շատերը կարողացել են անհավանական դրական արդյունքներ գրանցել, ապա սարքավորումներով գործընթացն էլ ավելի արագ կլինի:
Սարքավորումների թվում տարածաշրջանում միակն ու բացառիկ է «ZeroG» կոչվողը, որը նախատեսված է ծանրության ուժը հանելու համար և օգնում է զինհաշմանդամին քայլել մինիմալ կողմնակի աջակցությամբ:

Կինեզիոլոգ Դավիթ Պարյանն, ով ընկերների հետ առաջին օրերից զինհաշմանդամների կողիքն է, նույնպես համոզված է` սարքավորումների օգնությամբ էլ ավելի մեծ արդյունքներ կգրանցվեն:
Ինչ վերաբերում է տղաների թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական վիճակին, Դավիթի խոսքով` «փոփոխությունները շատ-շատ են նկատվում»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ հասարակությունում, պատկան մարմիններում զինհաշմանդամները տարիների ընթացքում անտեսված էին ու հիմա է, որ իրավիճակը քիչ-քիչ փոխվում է` Դավիթ Պարյանը մի դեպք հիշեց:
«Դեկտեմբերի 30-ն էր, մեր ընկերները կազմակերպեցին այցելություն հոսպիտալ: Հիշում եմ` մի տատիկ մոտեցավ մեզ, ով ակնհայտորեն միայն թոշակով ապրող էր, 5000 դրամ տվեց, ասաց` «կներեք, որ միայն այսքան եմ տալիս» և հետո էլ վերադարձավ ու ձեռքի մեջ սեղմած 2000 դրամն էլ տվեց: Ես դրա մասին «Facebook»-ում գրառում էի արել` 600-ից ավելի մարդ «հավանեց» այն, 210 հոգի կիսվեցին այդ նյութով, տակը տատիկին այցելելու ցանկություն հայտնողներ եղան: Ես նշել էի նաև, որ այդ տատիկի տված գումարը փոխանցել եմ մի տղայի, որը տասնայակ տարիներ կարևորագույն գործողություններ է կատարել բանակում, վնասվածքով պառկած է, 4 երեխա ունի և վարձով է ապրում: Այդքան «հավանողների» մեջ ընդամենը մի աղջիկ էր գնացել իրեն տեսել ու մեկն էլ ցանկություն հայտնել նրա երեխաներին քաղցրավենիք փոխանցել», - ասաց Դավիթը:
Ամեն դեպքում վերականգնողական կենտրոնում մթնոլորտը բոլորովին այլ է: Այստեղ սրտացավություն է նկատվում յուրաքանչյուր տղայի արած ամեն քայլի համար:
Կենտրոնում բուժում ստացող, Ապրիլյան պատերազմի մասնակից, Թալիշում ծանր վիրավորում ստացած Ավետիս Զարգարյանի մայրը` Սոնյա Զարգարյանը, որդու մոտ շատ դրական փոփոխություններ է նկատում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առումով.

«Ավետիսին ապրելու հույս չէին տալիս, միայն աչքերն էր կարողանում շարժել, արդեն այս վիճակին իր հասնելը հրաշք է մեզ համար: Սկզբում ոչ մեկի հետ խոսել չէր ուզում, իր վիճակը քննարկել չէր ուզում, իսկ հիմա անընդհատ պայքարում է, որ վերականգնվի», - ասաց Սոնյա Զարգարյանը:
Զրույցին հետևող Ավետիսն էլ ժպտում է, ասում է` նպատակ ունի ոտքի կանգնել.
«Ես ամեն օր եմ ինձ մոտ փոփոխություններ նկատում: Շատ-շատ փոփոխություն կա: Հիմա անգլերեն եմ սովորում, իսկ հետագա նպատակներիս մասին դեռ չեմ մտածում, առաջնային ու կարևոր նպատակս լիարժեք ոտքի կանգնելն է»:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01