2017 թվականին գործնական քայլեր են ձեռնարկվել Մերձավոր եւ Միջին Արեւելքի տարածաշրջանի երկրների հետ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Այս մասին նշվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2017 թվականի ընթացքում գործունեության վերաբերյալ ամենամյա հաշվետվության մեջ:
Տարածաշրջանի երկրների հետ ստորագրվել է ավելի քան մեկ տասնյակ փաստաթուղթ: Մերձավոր Արեւելքի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները, նրանց ինքնության պաշտպանությանը վերաբերող հարցերը մշտապես գտնվել են Հայաստանի ուշադրության կենտրոնում։
Շարունակվել են զարգանալ հայ-լիբանանյան հարաբերությունները տարբեր ոլորտներում: Ապրիլին կայացել է Լիբանանի պլանավորման հարցերով պետական նախարար Միշել Ֆարաոնի այցը Հայաստան։
Մայիսին Կահիրեում տեղի է ունեցել հայ-եգիպտական Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆորումը: Հունիսին մեկնարկել են կանոնավոր չվերթները Շարմ էլ Շեյխից եւ Հուրգադայից դեպի Երեւան։
Սեպտեմբերի 29-ին Երեւանում գումարվել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը, որի շրջանակներում տեղի է ունեցել հայ-եգիպտական համատեղ գործարար համաժողովը։ Ստորագրվել է յոթ փաստաթուղթ:
Հայաստանը շարունակել է մարդասիրական օգնության տրամադրումը Սիրիայի ժողովրդին: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ փետրվարի 14-ին եւ 17-ին, հունիսի 7-ին եւ 8-ին շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է առաքվել Սիրիա:
Հալեպում շարունակել է գործել միակ օտարերկրյա ներկայացուցչությունը՝ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Հունիսին մեկնարկել է Դամասկոս-Երեւան-Դամասկոս կանոնավոր չվերթը: Օգոստոսին Հայաստանը մասնակցել է Դամասկոսի միջազգային տնտեսական 59-րդ ցուցահանդեսին:
Մարտի 21-ից 22-ը Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ` մասնակցելու Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին: Նախագահն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:
Հուլիսի 18-ին Հայաստան պաշտոնական այց է կատարել ԱՄԷ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը, ով հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Դուբայ քաղաքում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսություն:
2017թ. մայիսի 14-ից 16-ը կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Կատար, որի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ: Հունիսի 18-ին Կատար աշխատանքային այց է կատարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ հանդիպել Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: Նախարարները հանդիպել են նաեւ փետրվարին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։
Տեղի են ունեցել Հայաստանի եւ Իրաքի միջեւ տարբեր մակարդակների մի շարք փոխայցելություններ:
Փետրվարի 17-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին:
Սեպտեմբերի 25-ին՝ Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ-Ջաաֆարիին։
Սեպտեմբերի 25-26–ը Երեւանում տեղի է ունեցել հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը: Նիստի ավարտին ստորագրվել է երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրություն:
Հոկտեմբերի 30–ից նոյեմբերի 4–ը Երեւան է այցելել Իրաքի խորհրդարանի պատվիրակությունը:
Նոյեմբերի 5-ից 7-ը Մասկատում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ։
12:49
12:36
12:21
12:04
11:51
11:15
10:55
10:44
10:19
10:04
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
11:15 27.06.25
10:04 27.06.25
10:44 27.06.25
10:55 27.06.25
11:51 27.06.25
12:21 27.06.25
12:36 27.06.25
10:19 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03