Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) քննարկման է ներկայացված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ նոր օրենքը, որը պետք է ընդունվի մինչև այս տարվա ապրիլ, երբ նոր Սահմանադրությամբ նախագահական կառավարումից վերջնականապես անցում կկատարվի խորհրդարանական կառավարման համակարգի:
Ըստ օրենքի՝ սահմանվել է կառավարության կազմը և կառուցվածքը, ամրագրվել են կառավարության կազմավորման կարգի, ժամկետների, կառավարության անդամների լիազորությունների ստանձնման, կառավարության կազմում փոփոխությունները, կառավարության հրաժարականը կարգավորող դրույթներ, կարգավորվել են Կառավարության անդամների՝ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների իրավասությունները, ինչպես նաև նախատեսվել են դրույթներ կառավարության նիստերի, որոշումների ընդունման կարգի վերաբերյալ, և այլն: Հանրության շրջանում բուռն քննակումների տեղիք է տվել դրույթներից մեկը:
Մասնավորապես`օրենքի գլուխ 4-րդի 16-րդ կետը սահմանում է` «կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»: Իսկ 17-րդ կետը սահմանում է` «Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին»: Խնդիրն այն է, որ դռնփակ նիստերն էականորեն կնվազեցնեն կառավարության աշխատանքի թափանցիկությունը:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ սկզբում առանձնապես շատ չէին լուսաբանվում նիստերը, հետո առաջարկեցին, որ մամուլը ներկա լինի նիստերին: Այժմ, ըստ Գ.Մակարյանի, այս օրենսդրական փոփոխությունը մեկ տրամաբանություն ունի. այն է՝ հատկապես շրջակա երկրների քաղաքական և պատերազմական լարվածության պայմաններում, նաև Ադրբեջանի հետ կապված, իմաստ ունի նիստերը փակ անցկացնելը, ինչպես նաև որոշ չափով գուցե պատճառն այն է, որ պետական մարմինների կարծիքով՝ ԶԼՄ-ների համակարգն ադեկվատ չի արձագանքում, և ավելորդ քննադատություններից ու քննարկումներից խուսափելու համար է դա արվում:
«Իհարկե, որոշ դեպքերում վարչապետի որոշմամբ նիստերը կարող են բաց լինել, ավելի հրապարակային լինել, PR նպատակներով լինել: Բայց ռիսկեր առանձնապես ես չեմ տեսնում, բացի տեղեկատվության ընդհանուր տրամադրումից, որ որոշումները և կարևոր միջոցառումները լուսաբանվեն: Կարող է` վատ էլ չլինի, որովհետև Ադրբեջանի հետ պատերազմի պայմաններում պետք էլ չէ այնքան, որ իմանան՝ ինչ ենք անում: Հատկապես, երբ կառավարության համակարգը փոխվում է, և պաշտպանության ու դիվանագիտության առումով պետք է փակ լինեն նիստերը:
Այն, ինչ կատարվում էր նախագահականում, այժմ այդ ֆունկցիաները տեղափոխվում են կառավարություն, և դրանով է պայմանավորած, որ նիստերը լինեն փակ: Ամենակարևորը` եթե իրական զարգացումներ լինեն, և մենք նկատենք, դա էլ թափանցիկության տարբերակ է: Կարծում եմ` տրամաբանություն կա այս փոփոխության մեջ»,- ասաց Գ.Մակարյանը:
Աղբյուրը՝ 168.am
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02