Ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ընդգրկվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլյան զեկույց»-ում: ԱՄՆ ֆինանսների նախարարության պատրաստած զեկույցում ներառվել են անձանց անուններ, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ, հայտնում է Bloomberg-ը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում «կրեմլյան ցանկ», որում ընդգրկվել են 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ:
Ֆինանսների նախարարությունն ընդգծել է, որ ցանկում նշված անձինք ԱՄՆ պատժամիջոցների տակ չեն հայտնվում և չեն ենթարկվի որևէ արգելքի կամ սահմանափակումների այդ ցանկում ընդգրկվելու հետևանքով:
Bloomberg-ը նշում է, որ չնայած ցանկում հայտնված անձինք չեն հայտնվում պատժիչ միջոցների տակ, ինչպիսին է հաշիվների սառեցումը կամ վիզաների արգելքը, նրանց ներառումը կարող է հետ կանգնեցնել ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող բանկերին և այլ կառույցների նրանց հետ բիզնես վարելուց:
Զեկույցում նշվում է, որ ցանկում ներառվել են 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող գործարարները: Ցանկում ընդգրկվել են բարձրաստիճան քաղաքական գործիչներ և օլիգարխներ՝ իշխանություններին իրենց մոտ լինելու և իրենց կարողության մեծության չափանիշների հիման վրա:
Փաստաթուղթը հրապարակվել է կես տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված օրենքի համաձայն, որը ենթադրում է ՌԴ տնտեսության դեմ ոլորտային պատժամիջոցների ընդլայնում:
«Կրեմլյան զեկույց»-ում են ընդգրկվել նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ցանկում են նաև խոշոր պետական ընկերությունների, այդ թվում՝ «Ռոսնեֆտ»-ի և «Սբերբանկ»-ի ղեկավարները, ВТБ-ի նախագահ Անդրեյ Կոստինը, ինչպես նաև մի շարք հայտնի ռուսաստանաբնակ գործարարներ՝ Ռոման Աբրամովիչը, Ալիշեր Ուսմանովը, Միխայիլ Պրոխորովը, Արազ Աղալարովը: Ցանկում է ընդգրկվել նաև «Kaspersky Lab»-ի հիմնադիր Եվգենի Կասպերսկին:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44