2017-2018թթ. ընթացքում փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերի զգալի աճ է արձանագրվել: Դեղամիջոցներն արտասահմանում բնակվող անձինք Հայաստան են ուղարկում իրենց բարեկամներին՝ որոշ դեպքերում որպես ցավազրկողներ՝ ծանր հիվանդություն ունեցող անձանց համար, երբեմն էլ որպես օգնություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Սակայն ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և մաքսանենգության հանցակազմի տարրեր է պարունակում: Անկախ ներպետական որոշումներից՝ ԵԱՏՄ շրջանակում ևս ծանրոցներով դեղամիջոցների տեղափոխումն արգելվում է: 2017թ. ընթացքում ՊԵԿ քննչական վարչությունում նմանատիպ 95 դեպքով հարուցվել են քրեական գործեր, իրականացվել նախաքննություն: Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերով ծանրոցների զգալի մասը Հայաստան է ուղարկվում հիմնականում եվրոպական երկրներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից և այլն:
Իսկ վերջին տարիներին ԱՄՆ-ից նաև «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ պարունակող ծանրոցների առաքման միտում է նկատվում։
«Փոստային ծանրոցներով էլեկտրոնային սիգարետների առաքումը, որոնց պարունակության մեջ հայտնաբերվում է «հաշիշի յուղ» կամ այլ տեսակի թմրամիջոց, ևս արգելված է և նման դեպքերը դիտարկվում են որպես մաքսանենգություն»,-տեղեկացրել է ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի պետ Վազգեն Շահնազարյանը՝ հորդորելով զերծ մնալ նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ Հայաստան առաքելուց:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47