ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ մեկնարկել է ազդարարման ինստիտուտի ներդրման և ազդարարման վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքների մասին հանրային քննարկումների շարքը: Քննարկումները կազմակերպվել էին Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի աջակցությամբ: Քննարկումներին ակտիվորեն մասնակցել են հասարակական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են ազդարարման նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքին, չազդարարելու բացասական հետևանքներին, կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ ազդարարելու պատրաստակամությանը և այլ հարցերին: Անդրադառնալով ներկայացված հարցման արդյունքներին՝ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ ազդարարման ինստիտուտի ներդրման այս փուլում ամենաառաջնայինն անտարբերության տարրի վերացումն է հասարակության շրջանում: Այդ իսկ նպատակով առաջիկայում նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման արշավ՝ արտաքին գովազդի և սոցիալական հոլովակների տեսքով, որում ներգրավված կլինեն մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում հանրության կողմից սիրված և ընդունված անձինք:
Այնուհետև, հանդիպման մասնակիցների միջև ծավալվել է քննարկում հակակոռուպցիոն քաղաքականության կատարելագործման և ազդարարման ինստիտուտի առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման վերաբերյալ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03