Սաուդյան Արաբիան 106 մլրդ դոլար է վերադարձրել կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված արքայազների, նախկին նախարարների և ձեռնարկատերերի հետ մինչդատական կարգավորման շրջանակներում, հայտարարել է թագավորության գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ Մուաջիբը, հայտնում է ТАСС-ը` հղում անելով Al Arabiya հեռուստաալիքին:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ գործով անցել է 381 մարդ. հակակոռուպցիոն արշավի շրջանակներում ձերբակալվածներից կալանքի տակ է մնում 56 մարդ: Առաջարկված այլընտրանքից հրաժարվածների գործերը հանձնված են դատարան, նրանց անունները չեն հրապարակվում: Երեքշաբթի ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ սաուդցի այն արքայազնները, նախկին նախարարներն ու ձեռնարկատերերը, որոնք ձերբակալվել էին կոռուպցիայի դեմ պայքարի արշավի շրջանակներում, լքել են Ritz Carlton հյուրանոցը:
Սպասվում է, որ փետրվարի 14-ից հյուրանոցն աշխատանքը կվերսկսի սովորական ռեժիմով: Հունվարի 24-ին էր Ռիադը հայտարարել էր հետաքննության ավարտվելու մասին, որով անցել են թագավորության տասնյակ բարձրաստիճան հպատակներ: Հաղորդվել է, որ մինչդատական կարգավորմանը համաձայնել է ձերբակալվածների մեծամասնությունը:
Նոյեմբերի սկզբին Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն՝ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի գլխավորությամբ, Էր Ռիադի Ritz Carlton հյուրանոցում կալանքի տակ էր առել թագավորական ընտանիքի տասնյակ անդամների, պետծառայողների և ձեռնարկատերերի՝ նրանց մեղադրելով ֆինանսական և պաշտոնեական հանցագործությունների համար:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44