Ազատ ոճի ըմբշամարտի 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից հետո թողել է գորգը և այլևս հանդես չի գալիս մրցաշարերում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիկն ասել է, որ հնարավոր է մոտ ժամանակներս գորգ վերադառնա:
«Ռիոյից հետո զգացի, որ շատ հոգնած եմ: Մարզիկի կյանքը հեշտ չէ, մշտական հավաքներ, մրցումներ, ըմբշամարտում նաև՝ քաշի կարգավորում: Բացի դրանից, առողջության հետ կապված խնդիրներ առաջացան, և մտածեցի, որ անհրաժեշտ է մարզական կարիերայում դադար վերցնել:
Իհարկե ես շարունակում էի պահպանել մարզավիճակս: Հիմա էլ, Կրասնոդարում մարզադահլիճ եմ հաճախում, որտեղ աշխատում է մարզիչս՝ Աբդուլլա Մագոմեդովը: Այժմ ժամանակն է լիարժեքորեն վերադառնալ մարզումներին, հավաքներին և մրցումներին: Ըմբշամարտը թողնելու մասին երբեք չեմ մտածել: Չեմ ցանկանում հետո զղջալ, որ վաղ հեռացա սպորտից: Դեռ 28 տարեկան եմ, ցանկության դեպքում, մեկ տարի չէ, որ կարելի է պայքարել: Ցանկանում եմ նորից բարձր մակարդակով հանդես գալ:
Կարևորը վերադարձին հոգեբանորեն պատրաստ լինելն է: Ոչ-ոք ինձ չի շտապեցնում և պարտադրում: Որոշում ինքս կկայացնեմ: Մշտական կապ եմ պահպանում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ, շփվում եմ սպորտի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ: Կիրակի օրը ներկա էի հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը: Շատ հետաքրքիր գոտեմարտեր եղան, հաճույքով հետևում էի, չնայած ինքս ազատ ոճի ըմբիշ եմ: Զգացի, որ անձամբ ուզում եմ գորգ մտնել:
Առաջիկա հավաքներին կցանկանայի միանալ ազգային թիմին: Դեռ չեմ մասնակցել մրցումների, և խոսել Եվրոպայի առաջնության մասին, իհարկե անիրական է: Ցանկություն կա հանդես գալու աշխարհի առաջնությունում (Բուդապեշտ): Հասկանում եմ, որ պետք է անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել և պատրատ եմ աշխատել: Ներկա պահին 70 կգ եմ, երկու քաշային կարգերի մասին եմ մտածում՝ 65 և 70 կգ: Մարզումային գործընթացը ցույց կտա: Հենց այնպես գորգ վերադառնալ չեմ ուզում, սպորտում պետք է բարձր նպատակներ դնել և ձգտել հասնել դրանց»,-ասել է Դավիթ Սաֆարյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55