Ազատ ոճի ըմբշամարտի 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից հետո թողել է գորգը եւ այլեւս հանդես չի գալիս մրցաշարերում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում անվանի մարզիկն ասաց, որ հնարավոր է մոտ ժամանակներս գորգ վերադառնա:
«Ռիոյից հետո զգացի, որ շատ հոգնած եմ: Մարզիկի կյանքը հեշտ չէ, մշտական հավաքներ, մրցումներ, ըմբշամարտում նաեւ՝ քաշի կարգավորում: Բացի դրանից, առողջության հետ կապված խնդիրներ առաջացան, եւ մտածեցի, որ անհրաժեշտ է մարզական կարիերայում դադար վերցնել:
Իհարկե ես շարունակում էի պահպանել մարզավիճակս: Հիմա էլ, Կրասնոդարում մարզադահլիճ եմ հաճախում, որտեղ աշխատում է մարզիչս՝ Աբդուլլա Մագոմեդովը: Այժմ ժամանակն է լիարժեքորեն վերադառնալ մարզումներին, հավաքներին եւ մրցումներին: Ըմբշամարտը թողնելու մասին երբեք չեմ մտածել: Չեմ ցանկանում հետո զղջալ, որ վաղ հեռացա սպորտից: Դեռ 28 տարեկան եմ, ցանկության դեպքում, մեկ տարի չէ, որ կարելի է պայքարել: Ցանկանում եմ նորից բարձր մակարդակով հանդես գալ:
Կարեւորը վերադարձին հոգեբանորեն պատրաստ լինելն է: Ոչ-ոք ինձ չի շտապեցնում եւ պարտադրում: Որոշում ինքս կկայացնեմ: Մշտական կապ եմ պահպանում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ, շփվում եմ սպորտի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ: Կիրակի օրը ներկա էի հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը: Շատ հետաքրքիր գոտեմարտեր եղան, հաճույքով հետեւում էի, չնայած ինքս ազատ ոճի ըմբիշ եմ: Զգացի, որ անձամբ ուզում եմ գորգ մտնել:
Առաջիկա հավաքներին կցանկանայի միանալ ազգային թիմին: Դեռ չեմ մասնակցել մրցումների, եւ խոսել Եվրոպայի առաջնության մասին, իհարկե անիրական է: Ցանկություն կա հանդես գալու աշխարհի առաջնությունում (Բուդապեշտ): Հասկանում եմ, որ պետք է անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել եւ պատրատ եմ աշխատել: Ներկա պահին 70 կգ եմ, երկու քաշային կարգերի մասին եմ մտածում՝ 65 եւ 70 կգ: Մարզումային գործընթացը ցույց կտա: Հենց այնպես գորգ վերադառնալ չեմ ուզում, սպորտում պետք է բարձր նպատակներ դնել եւ ձգտել հասնել դրանց»,-ասաց Դավիթ Սաֆարյանը:
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03