«168 ժամ» թերթը գրում է.
«ԱՄՆ ֆինանսների նախարարը հրապարակել է աղմկահարույց «կրեմլյան ցուցակը»։ Ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի գրեթե բոլոր գործարարներն ու քաղաքական գործիչները, այդ թվում` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու գործարար Սերգեյ Գալիցկին։ Ցուցակում ներառված որոշ անձանց նկատմամբ արդեն իսկ գործում են պատժամիջոցներ։ Ցուցակում ընդհանուր առմամբ ընդգրկվել են 114 քաղաքական գործիչ եւ 96 գործարար։ Ցանկում ներառված է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի անունը։
«Բավականին ուշ, սակայն ամերիկյան էլիտան, նախորդ էլիտաները հասկացել են, որ Պուտինի հայտարարած հիբրիդային պատերազմի ձեռնոցն ընդունելուն այլընտրանք չկա: Որքան էին ռուս ընդդիմադիրները դիմում Արեւմուտքին` չաջակցել Ռուսաստանում հզորացող պուտինյան ռեժիմին, չհզորացնել այն: Ինչո՞ւ մահացավ Նեմցովը, ինչե՞ր է հաղթահարում այսօր Նավալնին եւ ուրիշները, ի՞նչ էին նրանք տարիներ շարունակ ասում Արեւմուտքին, այդ թվում՝ ես:
Տարիներ անց, միայն այսօր ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել այն ռեժիմին, որը, այդ թվում, ինքն է զարգացրել եւ այդ պատերազմում ամեն բան անելու է հաղթելու համար: Բայց հարցն այն է, որ հաղթելու համար ամերիկյան լծակները չափազանց շատ ու բազմազան են, ու ամերիկյան կողմը դա կարող է անել առանց Ռուսաստանի հետ ռազմական բախումների: Առաջին դեպքն է, երբ ՌԴ նախագահը, ինչպես սովորական հանցագործ, հայտնվում է նման ցուցակում: Բայց սա ամենավատը չէ, ինչ պատահել է եւ պատահելու է Թրամփի վարչակազմի օրոք»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին:
Ըստ նրա՝ եղել է ամերիկյան ազգային ռազմավարությունը, օգոստոսի 2-ի որոշումը, որում ինդիվիդուալ պատժամիջոցներ են սահմանված, որոնց արդյունքում Պուտինի շրջապատի ակտիվներն ամբողջությամբ կսառեցվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02