Այս օրերին Երևանում էր 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը: ՀԱՕԿ-ից մանրամասնում են, որ ա նվանի մարզիկը Հայաստան եկել էր անձնական գործերով:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, հունահռոմեական ըմբշամարտի համակարգող և Հայաստանում Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը ՀԱՕԿ լրատվականին ասել է, որ Միհրանը մտադիր է ըմբշամարտի մարզադպրոց հիմնել Արցախում: Նա այդ հարցով ավելի վաղ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Մարզադպրոցի համար շենք է հատկացվել: Հիմա մնում է սկսել նորոգման և կահավորման աշխատանքները:
Օլիմպիական փոխչեմպիոնը, օգտվելով առիթից, ներկա է եղել Հայաստանի առաջնությանը, իսկ երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ:
Ըստ աղբյուրի, Միհրանը չի պատրաստվում լքել ըմբշամարտը՝ իր առջև նպատակ դնելով հանդես գալ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում: Այս ժամանակահատվածում Ռիո 2016-ի փոխչեմպիոնը դադար է վերցրել, որպեսզի ուժերը փորձի խառը մենամարտերում: Մինչ այդ Հարությունյանը հետվիրահատական վերականգնման փուլում էր՝ հին, չապաքինված վնասվածքը կտրուկ միջամտություն էր պահանջում: Այս պահին մարզիկն իրեն լավ է զգում, ապագայում պատրաստվում է վերսկսել մարզումները մրցագորգում:
«Ես կարող եմ մրցագորգ վերադառնալ, քանի որ լավ մարզավիճակում եմ: Սակայն պայմանագիր ունեմ խառը մենամարտերում հանդես գալու համար և պետք է պատրաստվեմ մենամարտին: Ինչ վերաբերում է հնարավոր քաշային կարգին, եթե ոչ 77, ապա՝ 67: 72 կգ քաշային կարգը բացառված է, քանի որ օլիմպիական չէ»,-ասաց Միհրան Հարությունյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55