Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է 2017 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքների, ինչպես նաև 2018 թվականին մեկնարկած և նախատեսվող նոր ծրագրերի ու Հանրապետության Նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Նախարար Իգնատի Առաքելյանի զեկուցմամբ` 2017 թվականից վերանայվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական սուբսիդավորման քաղաքականությունը և գյուղացիական տնտեսություններին տրամադրվող օժանդակությունն այժմ նպատակաուղղվում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, որի շնորհիվ էլ նախատեսվում է ունենալ ավելի եկամտաբեր, արդյունավետ և ներդրումների համար գրավիչ գյուղատնտեսություն:
Նախարարը նշել է, որ 2017 թվականին մեկնարկել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության մի շարք նոր ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն նկատելի են դրանցից օգտված շահառուների համար:
Իգնատի Առաքելյանը զեկուցել է նաև, որ ի կատարումն Հանրապետության Նախագահի հանձնարարականի՝ աշխատանքներ են տարվել գյուղմթերքի արտահանման խթանման ուղղությամբ: Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին նկատվում է դրական դինամիկա. արձանագրվել է պահածոյացված արտադրանքի շուրջ 28 տոկոս, կոնյակի 37 տոկոս և գինու ավելի քան 48 տոկոս աճ:
Գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացման ու աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով 2017 թվականի մայիսի 24-ին Նախագահի տված հանձնարականի հիման վրա մշակվել և արդեն իրականացվում են մի շարք ծրագրեր:
Նախարար Առաքելյանի զեկուցմամբ՝ 2017 թվականին մեկնարկել են նաև գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության, ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրերը, գյուղացիական տնտեսություններին արդեն հասանելի է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ առավել շահավետ պայմաններով:
Այս տարի մեկնարկել են կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերը: Ոլորտի զարգացումն ապահովելու համար Հանրապետության Նախագահը կարևորել է ապահովագրության ներդրումը, որի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարում: Նախարար Իգնատի Առաքելյանի հավաստմամբ՝ 2018 թվականին նախատեսվում է ընդլայնել լիզինգի ծրագրով տրամադրվող տեխնիկայի և գյուղատնտեսական գործիքների ցանկը: Ընթացքի մեջ են գյուղտեխնիկայի պարկերի ստեղծման աշխատանքները:
Նախարարը նաև զեկուցել է, որ այս տարի գյուղատնտեսության նախարարության պետական օժանդակության ծրագրերն առավելապես միտված են լինելու անասնապահության ոլորտի զարգացմանը, մասնավորապես՝ նախատեսվում է նոր տոհմաբուծարանների հիմնում: Իգնատի Առաքելյանի հավաստմամբ՝ քայլեր կձեռնարկվեն նաև կերարտադրության զարգացման ուղղությամբ: Նախարարությունում ներկայումս մշակվում է գուղատնտեսության զարգացման ռազմավարությունը:
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
10:02 07.08.25
11:19 07.08.25
11:36 07.08.25
11:55 07.08.25
12:14 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03