Վերջին 10 տարվա ընթացքում տարածաշրջանում գլոբալ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը պետք է համապատասխան լինի այդ մարտահրավերներին եւ փոփոխություններին: Այս մասին փետրվարի 1-ին արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի ղեկավար, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ այս ընթացքում հայտնվել է Եվրասիական տնտեսական միությունը, ինչը զգալիորեն ազդել է տարածաշրջանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում ուժերի եւ առաջնահերթությունների դասավորման վրա: «2007 թվականից մինչ օրս ղարաբաղյան կարգավորման գործընթացում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, այդ թվում նաեւ՝ ռազմական ոլորտում»,- ասաց Աշոտյանը:
Մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարն ընդգծեց, որ ԱՄՆ-ի կողմից իրականացվող գլոբալ քաղաքականությունը փոխվել է, Եվրոպայում եւս որոշակի գործընթացներ են սկսվել, արմատական իսլամը եւ դրանից բխող ահաբեկչական սպառնալիքները սկսեցել են ավելի մեծ վտանգ ներկայացնել թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրության համար:
Նման պայմաններում, ըստ Արմեն Աշոտյանի, ազգային անվտանգության ռազմավարությունը եւս փոփոխությունների կարիք ուներ եւ պետք է ենթարկվեր: «Այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում: Դրանք շատ ճիշտ ժամանակին եւ տեղում են սկսվել: Եվ այն խնդիրը, որը նշվել էր ՀՀ նախագահի կողմից, վստահ եմ, վերաբերում է մի շարք ոլորտներին»,- եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02