Միացյալ ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հանրապետական կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն Ամերիկայի «ընկերը» չէ:
«Ռուսաստանը մեր ընկերը չէ: Կան մի շարք հարցեր, որոնց շրջանակում մենք կարող ենք համագործակցել, և մենք պետք է դա անենք: Բայց Ռուսաստանը չի կարող լինել մեր ընկերը, քանի դեռ նրա կառավարությունն ունի ներկայիս արժեքներն ու քանի դեռ այն միջազգային հարթակում իրեն նման ձևով է պահում»,-Հեյլիի խոսքը մեջբերում է foxnews.com-ը:
Իր խոսքում պաշտոնյան հերքել է շրջանառվող կասկածներն առ այն, որ նախագահական ընտրություններում հաղթելու հարցում Դոնալդ Թրամփին աջակցել է Ռուսաստանը և որ ԱՄՆ ղեկավարը կապի մեջ է ՌԴ իշխանությունների հետ:
Հեյլին ընդգծել է, որ Թրամփի վարչակազմը խիստ կոշտ քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ, մասնավորապես՝ զենք է ուղարկել Ուկրաինա, ռազմական հարված է իրականացրել Սիրիայում Ռուսաստանի դաշնակիցների նկատմամբ, Միացյալ Նահանգներից արտաքսել է ռուս դիվանագետներին:
«Փաստը մնում է փաստ, որ նախորդ տարի վարչակազմը շատ ավելի խիստ է եղել Ռուսաստանի նկատմամբ, քան նախագահ Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից ի վեր որևէ այլ վարչակազմ: Չգիտեմ, թե Ռուսաստանն ինչ էր ակնկալում ամերիկյան ընտրություններից, բայց գիտեմ, որ նրանք գոհ չեն վերջնական արդյունքից»,-հայտարարել է Հեյլին:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44