Նվազագույն պարենային զամբյուղի արժեքը 2017թ. IV եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է ամսական 32 439.3 դրամ (տարեկան կտրվածքով՝ 389 271.3 դրամ)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Հիշեցնենք, որ պարենային զամբյուղը սննդամթերքի տարբեր տեսակների այն համադրությունն է, որը 1 շնչի հաշվով ապահովում է օրական 2412.1 կկալ էներգետիկա (հաշվարկվում է ՀՀ ԱՎԾ կողմից, ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի)։ Այլ կերպ ասած, պարենային զամբյուղը արտահայտում է քաղցած չմնալու արժեքը։
Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2017թ. IV եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է ամսական կտրվածքով 57 417.5 դրամ (տարեկան կտրվածքով՝ 689 010.2 դրամ)։
2016 թվականի 4-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով 30 904.3 դրամ էր, սպառողական զամբյուղի արժեքը՝ 54 753.7 դրամ։
Այսինքն, տարվա կտրվածքով (2017 թվականի 4-րդ եռամսյակը՝ 2016 թվականի 4-րդ եռամսյակի համեմատ) սպառողական զամբյուղը թանկացել է 4.9%-ով։
Իսկ ո՞ր սննդատեսակների հաշվին է եղել այդ թանկացումը։
Դա հասկանալու համար՝ ստորև բերված աղյուսակում մենք համադրել ենք այժ ժամանակահատվածների պարենային զամբյուղների արժեքները՝ ըստ առանձին սննդատեսակների։ Ինչպես տեսնում եք, կան ապրանքներ, որ էժանացել են (օրինակ՝ հացամթերքը), և կան այնպիսիք, որ շատ են թանկացել։
Հաշվի առնելով յուրաքանչյուր սննդատեսակի կշիռը պարենային զամբյուղի մեջ՝ մենք հաշվել ենք, որ պարենային զամբյուղի 4.9% աճին ամենից շատ՝ 3.9 տոկոսային կետով, նպաստել է կենդանական յուղը, որը թանկացել է 41.6%-ով։
Տավարի միսը պարենային զամբյուղի թանկացմանը նպաստել է 3.4 տոկոսային կետով, կարտոֆիլը՝ 2.3 տոկոսային կետով, ձկնեղենը՝ 2 տոկոսային կետով։
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03