Սեռական ակտի ժամանակ առաջացող ցավոտ զգացողությունները կարող են պայմանավորված լինել առողջական լուրջ խնդիրներով, ուստի ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել այս ախտանշանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանանց մոտ սեռական ակտի ժամանակ առաջացող ցավի 4 ամենատարածված պատճառները:
Բորբոքային հիվանդություններ
Սեռական ակտի ժամանակ անհանգստացնող ցավոտ զգացողությունները կարող են պայմանավորված լինել արտաքին սեռական օրգանների և հեշտոցի բորբոքային հիվանդություններով: Բացի այդ, նման ցավը կարող է վկայել նաև ձվարանների և արգանդի հավելումների բորբոքումների մասին, սակայն այս դեպքում կնոջը կանհանգստացնի նաև որովայի ստորին հատվածի մղկտուն ցավը, իսկ երբեմն էլ՝ մարմնի բարձր ջերմաստիճանը:
Չարորակ նորագոյացություններ
Արգանդի պարանոցի քաղցկեղը զարգացման սկզբնական փուլերում, որպես կանոն, ոչ մի կերպ չի դրսևորվում, սակայն 3-4 փուլերում այն կարող է դառնալ սեռական ակտի ժամանակ ցավոտ զգացողությունների առաջացման պատճառ: Բացի այդ, քաղցկեղի այս տեսակի դեպքում սեռական ակտից հետո կարող է նկատվել նաև արյունոտ կամ մուգ շագանակագույն արտադրություն:
Հարկ է նաև նշել, որ որոշ դեպքերում սեռական ակտի ժամանակ առաջացող ցավոտ զգացողությունները կարող են պայմանավորված լինել ձվարանների կիստաներով կամ ուռուցքներով:
Էնդոմետրիոզ
Էնդոմետրիոզը հիվանդություն է, որի դեպքում էնդոմետրիումի հյուսվածքները գերաճում են ոչ բնորոշ հատվածներում (օրինակ՝ արգանդի մկանային հյուսվածքներում, ձվարաններում, որովայնային խոռոչում և այլն): Կախված էնդոմետրիոզի օջախների տեղակայությունից՝ այս հիվանդությունը նույնպես կարող է դառնալ սեռական ակտի ժամանակ ցավոտ զգացողությունների առաջացման պատճառ:
Հեշտոցի չորություն
Ցավը կարող է պայմանավորված լինել նաև հեշտոցի չորությամբ, իսկ նման խնդիր կարող է առաջանալ հորմոնալ խանգարման, հակադեպրեսանտների կամ հակաբեղմնավորիչ դեղահաբերի ընդունման, երեխային կրծքով կերակրելու և դաշտանադադարի դեպքում:
Այսպիսով՝ սեռական ակտի ժամանակ անհանգստացնող ցավոտ զգացողությունները կարող են վկայել առողջական բավական լուրջ խնդիրների մասին, ուստի դրանք անտեսելը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:
Սակայն հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ միայն որակավորված մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել հիվանդությունը, պարզել խնդիր առաջացման հիմնական պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
17:41
17:21
17:17
17:13
16:48
16:39
16:29
16:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44