Միացյալ Թագավորությունում հայկական համայնքի ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի ամենահարմար թեկնածուն են համարում` կարևորելով սփյուռքի խնդիրների հարցում նրա քաջատեղյակությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում լոնդոնահայ հասարակական գործիչ Սևան Արթինը ողջունելի համարեց նրա հանդիպումների շարքը հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սևան Արթինի որակմամբ` որպես նոր դեմք, Արմեն Սարգսյանը նորություններ է փնտրում: «Արմեն Սարգսյանը նախագահի ամենահարմար թեկնածուն է, ով ընդունված է սփյուռքահայերի կողմից: Երկար տարիներ ապրելով սփյուռքում` նա լավ գիտի այստեղի խնդիրները: Շատ եմ կարևորում իր մոտեցումը, որ ցանկություն է հայտնել հանդիպելու հասարակական, քաղաքական կազմակերպությունների հետ: Սա նոր մոտեցում է, ինչի կարիքը կա Հայաստանում: Ես շատ լիահույս եմ, որ նա կհաջողի իր գործում»,-ասաց Սևան Արթինը: Մեր զրուցակցի խոսքով` երկար տարիների դիվանագիտական գործունեությունը Միացյալ Թագավորությունում Արմեն Սարգսյանին թույլ է տվել կապեր հաստատել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ, ինչը կկարողանա օգտակար դարձնել Հայաստանի արտաքին քաղաքական հարցերում:
Բրիտանահայ համայնքային խորհրդի անդամ Րաֆֆի Սարգսյանն էլ նշեց, որ գործի բերումով հաճախ են առնչվել դեսպան Սարգսյանի հետ և ծանոթ են նրա վարչական կարողություններին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև համայնքային հարցերին նրա ցուցաբերած ուշադրությանը: «Իր գործունեության մեջ միշտ եղել է կոռեկտ, կանոնավոր և շարունակ կապ է պահել համայնքի ու համայնքի ղեկավարության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ։ Միևնույն ժամանակ գիտենք, որ հաջողության է հասել իր անձնական կյանքում, լուրջ դերակատարություն ունի գիտական համայնքում»,-ասաց Րաֆֆի Սարգսյանը:
Համայնքային գործիչը հարկ համարեց հիշատակել Արմեն Սարգսյանի մեծ նպաստը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրագործման հարցում, ով փորձեց միջազգային հանրության ուշադրությունը դարձնել 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանական իրադարձությունների վրա:
Րաֆֆի Սարգսյանն ապագա Նախագահից ակնկալում է միջազգային ասպարեզում Հայաստանի դերի կարևորության բարձրացում: «Կարծում եմ` Արմեն Սարգսյանը պետք է նպաստի, որ Հայաստանն ավելի շատ դուրս գա դեպի Արևմտյան երկրներ, կամուրջի դեր խաղա, որով Կովկասյան շրջանը բացվի դեպի Արևմուտք, ինչու չէ նաև Արևելք, մասնավորապես, Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը նկատի ունեմ: Այդ ձևով Հայաստանի տնտեսությունը զարգացնելու հնարավորություններ կստեղծվեն:Այդպիսով, նաև Հայաստանի քաղաքական աշխատանքներն ավելի հաջող ընթացքի մեջ կդրվեն, և, թերևս, հնարավոր լինի մի քանի տարվա ընթացքում արտագաղթի հոսքը դեպի Արևմուտք կանխել։ Ինչու չէ, հույսով, որ հայությունը ցանկանա վերադառնալ Հայաստան»,-հավելեց հասարակական գործիչը:
Որպես բրիտանահայ համայնքային խորհրդի անդամ` Րաֆֆի Սարգսյանը մատնանշեց այն խնդիրները, որոնք այսօր առկա են հայրենիք-սփյուռք հարաբերություններում և կարգավորման կարիք ունեն: Առաջին հերթին` նա կարծում է, որ հայության համար բազվակողմանի կարևորության սփյուռքի ներուժը պետք է ճիշտ գնահատել և համակարգված օգտագործել։ «Սփյուռքի հիմնական ցավերից մեկը անկազմակերպվածությունն է: Ավանդական կուսակցությունների միջև եղած քաշքշուկների և սփյուռքում առկա բազմատեսակ մոտեցումները սերնդեսերունդ փոխանցվելու արդյունքում, այսօր ունենք ավելի շատ տարերային, քան կազմակերպված վիճակ»,-նշեց Րաֆֆի Սարգսյանը` այնուհանդերձ ավելացնելով, որ անկախությունից հետո այդ հարցը որոշ չափով դրական ընթացք է ստացել, և համագործակցությունը քաջալերվել է նաև դեսպանների միջոցով։
Րաֆֆի Սարգսյանը անդրադարձավ նաև Հայաստան-Սփյուռք համաժողովների անցկացմանը` նշելով, որ դրանք պետք է ավելի հասցեական, նեղ մասնագիտական և արդյունավետ հենքի վրա դրվեն:
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45