Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2017-ին պետական բյուջե են վճարել 807.4 միլիարդ դրամ հարկ, որը 12.7 տոկոսով ավելի է 2016-ի ցուցանիշից: Ինչպես հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի տվյալները, ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է: Ընկերության հարկային մուտքերը 2017-ի հունվար-դեկտեմբերին կազմել են 39.72 միլիարդ դրամ, ինչը, սակայն, նախորդ տարվա համեմատ պակաս է 6.28 տոկոսով:
Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո»-ն է, 2017-ին ընկերությունը վճարել է 34.75 միլիարդ դրամ հարկ, ինչը շուրջ 54 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Երրորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ 22.04 միլիարդ դրամ հարկային ծավալով, ինչը 27.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
«Ալեքս Հոլդինգ»-ը 2017-ի հունվար-դեկտեմբերին պետբյուջե է վճարել 21.47 միլիարդ դրամ` զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի չորրորդ տեղը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հինգերորդ հորիզոնականում է, 2017-ին վճարել է 18.67 միլիարդ դրամ հարկ: Ընկերությունը 104 տոկոսով ավելացրել է հարկային վճարները` 16-րդ տեղից բարձրանալով 5-րդ հորիզոնական:
Խոշոր հարկատուների տասնյակում են նաև «Գեոպրոմայնինգ գոլդ» -ը` 13.46 միլիարդ դրամ հարկային մուտքերով` աճը 43.5 տոկոս, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 12.60 միլիարդ դրամ (անկումը՝ 8.65 տոկոս), «Ֆլեշ»-ը՝ 12.46 միլիարդ դրամ (աճը՝ 14.2), «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն՝ 11.99 միլիարդ դրամ (աճ՝ 28.7), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»ընկերությունը՝ 11.64 միլիարդ դրամ (աճը՝ 25.5):
10 խոշոր հարկատուների կողմից պետբյուջե է վճարվել է 198.8 միլիարդ դրամ հարկ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 25 տոկոսով:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03