Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 20-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չոն Ուի Հվայի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
Կողմերը քննարկել են խորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ ծրագրերն ու նախանշել կոնկրետ պայմանավորվածություն՝ ՀՀ ԱԺ-ին Կորեայի խորհրդարանի կողմից սպասվող աջակցության եւ համագործակցության ծրագրի համար: Պարոն Չոն Ուի Հվան Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական խնդիրներով, Հայաստանում կրթության եւ տնտեսության առաջընթացով. հարցերի առնչությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ծավալուն եւ սպառիչ տեղեկություններ:
Զրույցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի սկզբում սանձազերծված լայնածավալ ագրեսիայի, Ադրբեջանի գործողություններում նկատված ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ձեռագրի մասին, ինչես նաեւ ՀՀ-ում կրթության կազմակերպման եւ տնտեսության ներկա վիճակի մասին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ ՀՀ տնտեսության արագ զարգացման հիմնական խոչընդոտներից է Թուրքիայի իշխանությունների կողմից Հայաստանը փաստացի շրջափակման մեջ պահելը:
Կորեայի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել մանրամասն ներկայացված տեղեկությունների համար եւ վստահեցրել, որ Կորեայի խորհրդարանը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ:
17:27
17:16
16:58
16:45
16:29
16:08
15:45
15:23
15:08
14:55
14:33
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56