Օրենքը ոչ թե ուղղված է ծխողների դեմ, այլ պաշտպանում է չծխողների իրավունքները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին Առողջապահության նախարարության ներկայացրած օրինագծին, որով սահմանվում են բավականաչափ մեծ տուգանքներ:
Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ նման օրենք պետք է ընդունվի, քանի որ ԵՄ-ի հետ ունենք համաձայնագիր և որոշ չափանիշները պետք է համապատասխանեն:  «Օրենքը ծխողներին ասում է, որ ծխի այնտեղ, որ ուրիշին վնաս չհասցնես: Ըստ հետազոտության` ծխողների 75 տոկոսի ծնողները ծխող են եղել, այսինքն` երեխաները մեծացել են պասիվ ծխողների կարգավիճակում»,-ասաց նա և կարևորեց հատկապես տանը չծխելը:
Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց հարցման արդյունքներ, ըստ որի հարցին` եթե ծխախոտի գինը բարձրանա, կշարունակե՞ն ծխել, ամեն երրորդ ծխողը պատասխանել է, որ կկրճատի, կեսը ասել են, որ չեն կրճատի, և 15 տոկոսը ասել է, որ այնքան հարուստ են, որ ինչ գին էլ լինի, կծխեն: «Այնպիսի գին պետք է լինի, որ երեք այդ խմբերի համար լինի արգելանք և վախեցնող թիվ»,-ասաց նա:
Սոցիոլոգն ասաց, որ եթե տուգանքները լինեն 3-10 հազար դրամ, դա խնդիր չի լինի, բայց հարց է ծագում, որ եթե տուգանված անձը գումար չունի, ինչպե՞ս են գանձելու այն:
«Դեռ օրենքը քննարկման շրջանում է և ես կարծում եմ, որ պատգամավորների մեջ  ծախողների քանակը բավականին որակական է, հնարավոր է` ավելի ճկուն տարբերակ ընտրեն պասիվ ծխողների համար, օրենքը դարձնեն ավելի գործնական: Ես չեմ կարող ասել նրանց պետական մտածողության մակարդակը, բայց եթե նրանք մտածեն ազգի առողջության համար, պետք է օրենքը լինի բավականին խիստ, առանց շրջանցելու»,-ասաց նա և նշեց, որ այդ օրենքի ընդունումը կապված է ներիշխանական խնդիրների հետ, և կոչ արեց չշտապել:
Նա ներկայացրեց իրենց տվյալները, ըստ որի հասուն տղամարդկանց  կեսն է ծխում, կանանց` 3 տոկոսը, այսինքն` հասուն բնակչության 25 տոկոսը` ամեն չորրորդ հասուն մարդը և նշեց, որ այդ 25 տոկոսը իրավունք չունեն 75 տոկոսի օդը թունավորել:
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45