Իրանի խորհրդարանի պատգամավոր Ջավաղ Քարիմի Ղոդուսին բացահայտել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իսլամական պետություն կատարելիք այցից առաջ ներկայացրել է 3 նախապայման, գրում է Al Arabiya-ն:
Դրանցից առաջինի համաձայն՝ 40-ամյա Մակրոնը պահանջում է, որպեսզի երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեյն ընդունի Արևմուտքի հետ կրկին բանակցելու առաջարկը: Երկրորդ նախապայմանի համաձայն՝ Իրանը պետք է բանակցություններ սկսի վիճահարույց հրթիռային ծրագրի շուրջ և 3-րդ՝ երկիրը պետք է վերջ տա տարածաշրջանային գործերում ակտիվ միջամտությանը, դադարեցնի աջակցել ծայրահեղական խմբավորումներին:
Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովների անդամ Ղոդուսին նաև մանրամասնել է, որ Ֆրանսիայի նախագահը խնդրել է իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ համատեղ մամուլի ասուլիս անցկացնել ու դրա շրջանակում լսել, որ Իրանի նախագահը հայտարարում է հրթիռային ծրագրի շուրջ նոր բանակցային փուլի մեկնարկի մասին:
Ղոդուսիի խոսքով՝ Մակրոնի ներկայացրած 3-րդ նախապայմանը ենթադրում է, որ Իրանը պետք է համաձայնի եռակողմ հանդիպում անցկացնել Միացյալ Նահանգների ու Սաուդյան Արաբիայի հետ, որպեսզի երկրները բանակցեն Իրանի տարածաշրջանային ակտիվ դերակատարմանը վերջ տալու, լիբանանայան «Հեզբոլլահ» շարժմանն ու Եմենում հութի զինյալներին ցուցաբերբող աջակցությունը, Սիրիայում ու Իրաքում լուրջ միջամտությունները դադարեցնելու վերաբերյալ:
Աղբյուրը նկատում է, որ այս զարգացումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին եվրոպացիներին 120 օր է տվել՝ Իրանի հետ բանակցելու և մի շարք հարցերի շուրջ հաաձայնության գալու համար: Թրամփը, մասնավորապես՝ ցանկանում է, որպեսզի Թեհրանը վերջ տա հրթիռային ծրագրի զարգացմանը, զերծ մնա միջուկային զենքի ստեղծումից, չմիջամտի տարածաշրջանային պետությունների գործերին ու չաջակցի ահաբեկչությանը:
Եվրոպական դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանը, չդիմանալով Վաշինգտոնի ճնշմանը, համաձայնել է հրթիռային ծրագրի ու օտարերկրյա միջամտության հարցերով բանակցել Եվրոպական Միության հետ:
Մինչդեռ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գետաեսչությունների ղեկավարները ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ պատրաստ են Թեհրանի հետ նոր բանակցային փուլ սկսել:
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03