Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն կհարվածի Սիրիայում քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) համազգեստով ցանկացած մարտիկի՝ նույնիսկ եթե նրանք ամերիկացի զինվորներ լինեն։ Նման հայտարարություն փոխվարչապետն արել է CNN Türk-ի ուղիղ եթերում:
«Ամերիկացի զինվորներ էլ լինեն՝ կհարվածենք, թող մեր դիմաց դուրս չգան: Եթե YPG-ն դուրս չգա Մանբիջից՝ մենք կմտնենք Մանբիջ, կմտնենք Եփրատի արևելք», - ասել է Բոզդաղը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար հայտարարել է, որ Աֆրինից հետո թուրքական ԶՈւ-ն կանցնի դեպի Մանբիջ՝ պայքարելու այնտեղի քուրդ զինյալների դեմ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ իր հերթին կոչ էր արել ԱՄՆ-ին դուրս հանել իր զինվորներին Մանբիջից՝ թուրք-ամերիկյան ռազմական բախումից խուսափելու համար: Չավուշօղլուի պահանջներին ի պատասխան, սակայն, Պենտագոնից հայտնել էին, որ իրենց ուժերը Մանբիջից հետ քաշելու մտադրություն չունեն:
Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03