Հայ ընթերցողին է ներկայացվել Սպենսեր Ջոնսոնի և Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը: Այն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Հրատարակչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գրքի շնորհիվ ընթերցողը կսովորի երեք հեշտ կիրառելի մենեջմենթի մեթոդներ։ Գիրքը հայերեն թարգմանել է Նազելի Կարապետյանը: Ի դեպ, հրատարակչությունն արդեն իսկ հասցրել էր հայ ընթերցողի դատին հանձնել Սպենսեր Ջոնսոնի՝ կյանքում և բիզնեսում փոփոխություններ մտցնելու բոլոր ժամանակների բեսթսելեր «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը:
« «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը բավականին հայտնի ու սիրված է Հայաստանում: Այն մեծ հաջողություն ունեցավ մեր երկրում: Այս դեպքում մենք որոշեցինք հայ ընթերցողին նաև ներկայացնել նույն հեղինակի երկրորդ գիրքը՝ «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»», որը նույնպես համաշխարհային բեսթսելեր է: Այն ներկայացնում է մենեջմենթի պարզ գործիքներ, որոնք օգնում են պարզ մեթոդներով կառավարել թե՛ ինքդ քեզ, թե՛ քո աշխատակիցներին»,-շնորհանդեսի ընթացքում նշել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
Իր խոսքում Շավարշ Կարապետյանը հատուկ շեշտել է, որ հրատարակչությունը շարունակում է հայերեն թարգմանել և ընթերցողներին ներկայացնել մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսելերները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ շուտով լույս կտեսնի աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները»: 2011 թ. Time ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42