Ավարտվել է «Մոսկվա Օփեն» շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվում էր 5 մրցաշար՝ A, B, C, D1, D2:
Հայաստանն ուներ 18 մասնակից՝ բաշխված առաջին 3 խմբում, գրում է «Chess.am-ը:
A մրցաշարի մեր մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց է տվել Գևորգ Հարությունյանը, որը 6․5 միավորով կիսել է 6-16-րդ տեղերը, բայց լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։
Իսկ մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Սեմյոն Լոմասովը՝ 8 միավորով։
B մրցաշարում, որին մասնակցում էին միայն կանայք, հիանալի հանդես էր գալիս Սուսաննա Գաբոյանը, ով մինչև վերջ գրեթե առաջատար դիրքերում էր։ Վերջին տուրում հաղթելու դեպքում նա կնվաճեր արծաթը, սակայն, չնայած բավականին լավ դիրքին, նա պարտվել է և զբաղեցրել 13-րդ հորիզոնականը։
Սուսաննան նաև 4-րդ անգամ լրացրել է կանանց միջազգային վարպետի նորմա և 50 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը: ՖԻԴԵ-ի մոտակա կոնգրեսին նրան կշնորհվի կանանց միջազգային վարպետի կոչում:
Իսկ «Մոսկվա Օփեն»-ի B մրցաշարի հաղթող է դարձել Անաստասիա Բոդնարուկը Սանկտ-Պետերբուրգից։
C մրցաշարի հաղթող է դարձել Իգոր Վոլկովը՝ 8 միավորով։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց են տվել Խաչատուր Մեսրոպյանն ու Վահագն Խաչատրյանը, որքեր վաստակել են 7-ական միավոր և կիսել են 4-19-րդ հորիզոնականները:
Մրցաշարում հանդես եկած Հայաստանի մասնակիցների մանրամասն արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02