Փարիզի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողությունների ողջ մնացած միակ մասնակից Սալահ Աբդեսլամին փետրվարի 5-ի առավոտյան տարել են Բրյուսելի Արդարադատության պալատ՝ 2016 թվականի մարտին, երբ ահաբեկիչը թաքնվում Էր Բրյուսելում, ոստիկանության հետ փոխհրաձգության գործով իր առաջին դատավարության համար:
Զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ 28-ամյա Աբդեսլամին Փարիզի տարածաշրջանի Ֆլերի Մերոժի բանտից դատավարության են բերել ուժեղացված ոստիկանական ուղեկցող պահակախմբով, դատավարություն, որն, ինչպես սպասվում Է, կտեւի մինչեւ փետրվարի 9-ը:
Աբդեսլամի հետ մեկտեղ Բրյուսելում փոխհրաձգության գործով անցնում Է եւս մեկ կասկածյալ՝ Սուֆիեն Այարին:
Աբդեսլամը՝ մարոկոյական ծագմամբ Ֆրանսիայի քաղաքացին, ձերբակալվել Է Բելգիայում եւ արտահանձնվել Ֆրանսիային, որտեղ նրա դեմ առաջադրված են մի քանի նախնական մեղադրանքներ՝ կապված ահաբեկչական գործունեության հետ:
Նա միակն Է այն հարձակվողներից, որը ողջ Է մնացել 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված մի շարք ահաբեկչական գործողություններում: Այդ երեկո ահաբեկիչները հարձակումներ կատարեցին Փարիզի փողոցներում, «Բատակլան» համերգասրահում եւ «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտ: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվեց 130 մարդ: Գրոհների կազմակերպման պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետությունը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44