Փետրվարի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նիստի սկզբում Արա Բաբլոյանն առաջարկել է հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները պատշաճ կազմակերպել;ու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տևողությունը: «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքներում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկման համար սահմանվել է մինչև 3 ժամ տևողություն:
Խորհրդի նիստից հետո նույն կազմով տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկատվություն է տրամադրել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման շուրջ ընթացող գործընթացների, ԵՄ անդամ երկրների խորհրդարանների հետ համագործակցության ձևաչափի, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման և0-ամյակին նվիրված երրորդ Գլոբալ ֆորումի կազմակերպման, ինչպես նաև բարեկամական խմբերի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու առնչությամբ: Նշենք, որ Գլոբալ ֆորումը կազմակերպվում է ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
Վերոնշյալ հարցերն առաջիկայում մանրամասն քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության՝ հունվարի 28-30-ը Սլովակիայի Հանրապետություն, ինչպես նաև իր գլխավորած պատվիրակության՝ հունվարի 26-2և-ը Սանկտ Պետերբուրգ կատարած այցերի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկություններ է տրամադրել խորհրդարանական պատվիրակության՝ փետրվարի 2-4-ն Արցախի Հանրապետություն կատարած այցի առնչությամբ: Կարևորվել է Արցախի խորհրդարանի համապատասխան ոլորտային հանձնաժողովների հետ համագործակցության խորացումը, համակարգված գործողությունների ծրագրի առկայությունը:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02