«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» գնահատել է կառավարության աշխատանքը: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով վերջերս իրենց կողմից հնչեցրած այն տեսակետի մասին, թե իրենց չեն բավարարում հարցերի լուծման կառավարության տեմպերը:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ կոալիցիոն հուշագրի պարտադիր պայմաններից մեկն այն է, որ պետական մարմինները թափանցիկ լինեն, հաշվետու, ինչը և իրենք արել են նման գնահատական հնչեցնելով:
«Այո՛, այն խնդիրները, որոնք դրական լուծում են ստացել, մենք առանձնացրել ենք, բայց նշել ենք նաև, որ ժողովրդի մոտ դժգոհություն կա, դրական ակնկալիքների պակաս կա, բոլորը չեն պատկերացնում այս ամենի ճիշտ լինելը, մարդիկ ուզում են իրենց կենցաղում տեսնել փոփոխությունները, ինչն այսօր չի երևում»,- շեշտեց նա:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ Կառավարությունը ճիշտ ուղղություն է որդեգրել, ինչը գնահատելի է իրենց համար, բայց տեմպերը բավարար չեն: «Դրա համար կան խոչընդոտներ, մենք ասել ենք, որ կան առարկայական հարցեր, որոնք խոչընդոտում են արագ դրական արդյունքների հասնելուն: Հիմնական պատճառն այն է, որ երբ կտրուկ անցում է տեղի ունենում մի համակարգից մեկ այլ համակարգ, գոյություն ունի իներցիա հասկացությունը, հին համակարգում աշխատած մարդիկ չեն կարողանում արագ յուրացնել նոր համակարգի փոփոխությունները»,– ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ առաջին հերթին սա ասում է ներիշխանական հարաբերությունների մասին: «Մենք կարծում ենք, որ ներիշխանական նախորդ հարաբերությունները, որոնք ձևավորված էին հին Սահմանադրությամբ, պետք է արագ փոխվեն: Ժողովուրդը չպետք է մտածի, որ կառավարման ոճը, տնտեսական կարգը, սոցիալական քաղաքականությունը մնացին նույնը, բայց կառավարման ձևը փոխվեց»,– ընդգծեց նա:
Արմեն Ռուստամյանն ընդգծեց՝ գործող իշխանություններն իրավունք չունեն առաջնորդվել հին հայեցակարգով: Պատգամավորի դիտարկմամբ, սոցիալական հարցերի լուծումն ու տնտեսական հայեցակարգը պետք է համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը:
«Անընդհատ հարց է առաջանում՝ Դաշնակցությունը կմնա՞ կոալիցիայում, թե՞ չի մնա: ՀՅԴ-ն, լինի ներսում, թե դրսում, իր հրապարակած նպատակներից երբեք չի հրաժարվել ու չի հրաժարվի: Կան խնդիրներ, որոնք մենք հրապարակել ենք, եթե մենք համոզված ենք, որ կա մի բան, որը երկրի համար ճիշտ է, ոչ մեկ մեզ չի կարող ստիպել դրանից հրաժարվել»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02