Այլեւս կադաստրի պետը չի կարող վարչական դատարանում ասել՝ «պրիչոսկես» լավը չի, մի նկարահանեք նիստը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ օրիագիծն առաջարկում է, որ ոչ թե դատական նիստում նկարահանում թույլատրվի կողմերից մեկի միջնորդությամբ եւ բոլոր կողմերի համաձայնությամբ, այլ միայն կողմերի համաձայնությամբ:
«Գործող օրենքն ասում էր, որ կողմերի համաձայնությամբ պետք է դատարանը թույլ տար, որ տեսանկարահանվեր դատական նիստը, բացյ քանի որ անհրաժեշտ էր կողմերից մեկի միջնորդությունը, լրագրողը դիմում էր կողմերից մեկին, որ նման միջնորդությամբ հանդես գա: Մյուս կողմն էլ տեսնելով, որ միջնորդություն է ներկայացնում, ասում էր՝ այդ լրագրողը կողմնակալ է, ես առարկում եմ: Դատավորն էլ ասում էր՝ կներեք, եթե կողմերից մեկը դեմ է, չենք կարող թույլ տալ»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ նոր կարգավորման դեպքում կարիք չկա, որ դատավարության կողմերից մեկը միջնորդություն ներկայացնի:
Նրա խոսքով, առաջարկվող օրինագիծը նաեւ մեկ այլ հարց է լուծում. «Եթե օրինակ, կադաստրի պետը եկել է, ու ասում է՝ «պրիչոսկես» լավը չի, մի նկարեք դատավարությունը, նա պարտավոր է լեգիտիմ հիմնավորում ներկայացնել:
Տրամաբանությունն այն է, որ վարչական մարմինը չի կարող պահանջել մեզնից գաղտնի դատավարություն, եթե չունի հիմնավորում: Եթե չկա նման հիմնավորում, պետք է լինի դռնբաց դատավարություն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի կողմից ներկայացված այս օրինագիծն առաջարկում է, որ դատական նիստերի տեսանկարահանումը, հեռարձակումը եւ այլն կատարվի ոչ թե կողմերից մեկի միջնորդությամբ, այլ դատական նիստին ներկա դատավարության մասնակիցների համաձայնությամբ եւ դատարանի թույլտվությամբ:
Իսկ քանի որ վարչական դատավարության կողմերից մեկը վարչական մարմինն է, ապա օրինագծում նաեւ նշվել է, վարչական մարմինը պետք է հիմնավորի, թե ինչու է դեմ տեսաձայնագրմանը: «Այն դեպքում, երբ առարկում է դատավարության մասնակից վարչական մարմինը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը, որի պարագայում արդեն դատարանը կորոշի թույլատրել նիստի լուսաբանումը, թե ոչ»,-ասել էր Արփինե Հովհաննիսյանը:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02