Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը փետրվարի 7-ին հանդիպում ունեցավ ընդդիմադիր «Նոր Ժողովրդավարություն» կուսակցությունից Հունաստանի խորհրդարանի պատգամավոր և ստվերային կառավարության ԱԳ նախարար Յորղոս Կումուցակոսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով դեսպան Չարչօղլյանին՝ Յորղոս Կումուցակոսն իր առանձնահատուկ ակնածանքն արտահայտեց հայ ժողովրդի և նրա պատմության նկատմամբ: Անդրադառնալով ՀՀ դեսպանի և «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Կիրիակոս Միցոտակիսի նախորդ հանդիպմանը՝ պատգամավորը վերահաստատեց, որ իրենց կուսակցությանն անդամակցող և դրան հարող որոշ գործարարներ հետաքրքրված են Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելով:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում ինչպես երկու երկրների առջև ծառացած, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ, որի համատեքստում «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորը ներկայացրեց Հունաստանի ներքին և արտաքին զարգացումների շուրջ իր կուսակցության մոտեցումները:
Զրուցակիցները երկուստեք կարևորեցին հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ խարսխված երկու եղբայրական ժողովուրդների փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա:
Դեսպան Չարչօղլյանն իր հերթին զրուցակցին մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ: Դեսպան Չարչօղլյանն անդրադարձավ նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին՝ կարևորելով Հունաստանի խորհրդարանի կողմից դրա շուտափույթ վավերացումը:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47