Փաստ» օրաթերթը գրում է. «Հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1,5% գնաճ: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Այս ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է գորգերի եւ հատակի ծածկերի՝ 0,1%, կահույքի եւ կահավորանքի՝ 0,5%, կենցաղային սարքերի՝ 0,7%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի եւ տնային կահ–կարասու՝ 1,1%, դեղագործական ապրանքների 1,3% գնաճ:
Հագուստն ու կոշկեղենն էժանացել է: Կոշիկի եւ հագուստի գները նվազել են համապատասխանաբար 4,7% եւ 2,7%–ով: 2018–ի հունվարին 2017–ի դեկտեմբերի համեմատ բենզինի, դիզելային վառելիքի եւ փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի գներն աճել են համապատասխանաբար՝ 5,4%, 16,3% եւ 11,8%–ով, իսկ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ՝ 28,7%, 37,3% եւ 10,9%–ով:
Դիտարկված բոլոր քաղաքներում 2018–ի հունվարին 2017–ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0,7–3,5% գնաճ: Ի դեպ, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գավառում, իսկ Երեւանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,8%–ով:
ԱՎԾ–ի տվյալներով՝ մատուցված ծառայությունների ոլորտում 2018–ին արձանագրվել է սակագների 0,2% հավելաճ:
Բնակարանային ծառայությունների սակագները աճել են 0,2%–ով, տրանսպորտինը՝ 0,2%–ով, ինչը պայմանավորված է օդային տրանսպորտով, միջազգային չվերթների ծառայությունների սակագների 0,5% հավելաճով:
Կրթության ծառայությունների սակագներն աճել են 0,8%–ով, հանգստի եւ մշակույթի ծառայությունները՝ 2,1%–ով, հյուրանոցային ծառայությունները՝ 4,4%–ով: Առողջապահության, կապի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Դիտարկված բոլոր քաղաքներում 2018–ի հունվարին 2017–ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0,1–0,5% հավելաճ:
Ըստ վիճակագրության՝ համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0,1%–ով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55