Մոսկվայում փետրվարի 7-ին ձերբակալվել է «Դոնբասի արդյունաբերական միության» համահիմնադիր Օլեգ Մկրտչյանը, հայտնում է mk.ru-ն:
Կայքը գրում է, որ Օլեգ Մկրտչյանն ազդեցիկ անձ է ինչպես Դոնբասում, այնպես էլ ամբողջ հետխորհրդային տարածքում. բացի «Դոնբասի արդյունաբերական միության» երեք հիմնադիրներից մեկը լինելուց՝ նա նաև կապված է երեք տարբեր երկրներում երեք ֆուտբոլային ակումբների կառավարման հետ, բարեգործ է և մասնակցություն է ունեցել հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ճակատագրին:
Ինչպես հայտնել է լրատվամիջոցը՝ վկայակոչելով «Դոնբասի արդյունաբերական միության» ուկրաինական ղեկավարությանը մոտ սեփական աղբյուրներին, Մոսկվայում ձերբակալությունը կարող է կապված լինել միայն «Դոնբասի արդյունաբերական միության» նախագծերի համար հատկացված միջոցներն Օլեգ Մկրտչյանի կողմից իր այլ բիզնես նախագծերի վրա ծախսելու փաստի հետ:
Լրատվամիջոցը նաև պատմել է, որ 2017 թվականի ամռանը գործարարը փորձել է վերադարձնել «Алчевский металлургический комбинат», «Алчевский коксохимический завод» և «Экоэнергия» ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը, որոնց նկատմամբ այժմ «արտաքին պետական հսկողություն» է սահմանվել ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կողմից:
Օլեգ Մկրտչյանին է նաև պատկանել հայկական ֆուտբոլային «Բանանց» ակումբը, նա ներգրավված է եղել Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի կառավարմանը և օգնել է ռուսական «Կուբանին»:
Նշվում է, որ Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի ժամանակ գործարարը ստացել է 27,5 միլիոն եվրո, քանի որ խաղացողի իրավունքի 50 տոկոսը պատկանում էր նրան:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01